«Իսրայելը երբևիցե ինձնից լավ ընկեր չի ունեցել Սպիտակ տանը». Թրամփ

15:27 • 08.12.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում Իսրայելա-ամերիկյան խորհրդի ազգային համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ ասել է, որ «Իսրայելը Սպիտակ տանն իրենից ավելի լավ ընկեր երբևիցե չի ունեցել»:

«Իսրայելը երբևիցե ինձնից լավ ընկեր չի ունեցել Սպիտակ տանը, քանի որ ես, ի տարեբրություն իմ նախորդների, պահում եմ տվածս խոստումները»,- նախագահի խոսքը մեջբերում է apnews.com-ը:

Նա հիշեցրել է, որ ինքը կյանքի է կոչել հրեաների համար այնպիսի կարևոր խոստումներ, որոնցից են Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը, ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն այնտեղ և Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը:

Թրամփը նաև խոստովանել է, որ «ԱՄՆ-ում կան որոշ հրեաներ, որոնք բավականաչափ չեն սիրում Իսրայելը, ուստի՝ իրենք պետք է այնպես անեն, որ այդ մարդիկ սիրեն Իսրայելը»: