ՊԵԿ փոխնախագահի հայրն ընտրվել է Ալաշկերտի համայնքապետ

11:04 • 09.12.19

Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում երեկ՝ դեկտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրություններում համայնքապետ է ընտրվել միակ թեկնածու Կարեն Հովհաննիսյանը:

Քվերակությանը մասնակցած 628 ընտրողներից Հովհաննիսյանին ձայն է տվել 603 ընտրող, դեմ է քվեարկել 17-ը:

Կարեն Հովհաննիսյանն Ալաշկերտի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2008թ.-ից:

Նշենք նաև, որ նա ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հայրն է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: