Հնդկաստանում տղամարդը կին է ձևացել աշխատանք ստանալու համար
Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Ռաջ անունով մի բնակիչ կնոջ պես է հագնվել, որպեսզի կարողանա աշխատանք ստանալ:
Ինչպես գրում է The Star-ը, 40-ամյա հնդիկ տղամարդը ոչ մի կերպ չի կարողացել աշխատանք գտնել իր հայրենի քաղաքում: Այդ իսկ պատճառով նա որոշել է անսպասելի քայլի դիմել:
Տղամարդն այլ քաղաք է տեղափոխվել, որտեղ իրեն ոչ ոք չի ճանաչել և որպես կին է ներկայացել, որպեսզի աշխատանքի տեղավորվի մաքրության ծառայություններ մատուցող ընկերությունում:
Ռաջը կերպարանավոխվելուց հետո ներկայացել է Ռաջաթի անունով և զբաղվել է բնակարանների մաքրությամբ: Ընկերության ղեկավարությունը, սակայն, շուտով պարզել է, որ նա կին չէ և ազատել աշխատանքից:
Տղամարդը խոստովանել է, որ իրեն գումար շատ էր անհրաժեշտ, որպեսզի օգներ տարեց ծնողներին:










