Վերջին 2 տարիներին Ամանորի ծախսերը քաղաքապետարանը որևէ կերպ չի ավելացրել, իսկ Գորան Բրեգովիչի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո․ Երևանի փոխքաղաքապետ (տեսանյութ)

11:06 • 11.12.19

Տեղի է ունենում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը: Փոխքաղաքապետը ներկայացնում է Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ մանրամասներ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումներին ընդհանուր
առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն՝ նախատեսվել է
271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54
միլիոնին: