Անի Հովսեփյանը հաղթել է ադրբեջանուհուն և դուրս եկել Նավթային երկրների բռնցքամարտի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ

21:40 • 12.12.19

Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը դուրս է եկել Նավթային երկրների բռնցքամարտի Աշխարհի ХVII գավաթի կիսափզրափակիչ:

Ինչպես հաղորդում է rusarminfo-ն, 69 կգ քաշային կարգում հանդես եկող Հովսեփյանը ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող մրցաշրջանի քառորդ եզրափակչում հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահլա Ալլահվերդիևայի նկատմամբ:

Դատավորները Հովսեփյանին միաձայն հաղթանակ են շնորհել՝ 5:0 հաշվով:

Նշվում է, որ կիսաեզրափակչում հայուհին կմրցի ռուս մարզիկ Դարիա Սանդակովայի հետ: