Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները մերժեցին «Լիդիան»-ի` ձմեռացման աշխատանքներ կատարել թույլ տալու առաջարկը
Ջերմուկ խոշորացված համայնքից 15 հոգով Տիգրան Ավինյանին պատասխանատվության ենթարկելու համար դիմել ենք դատարան, մեր հայցը վարույթ է ընդունվել: Այս մասին այսօր Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների բաց քննարկման ժամանակ հայտարարեց բնապահպան Թեհմինա Ենոքյանը:
«Ժամանակը եկել է, որ հանրային խոսքի համար պատասխնատվության ենթարկվեն, թող սա օղ անեն իրենց ականջին»,-ասաց նա և կոչ արեց վերահսկողություն իրականացնել իրավապահ մարմինների նկատմամբ, որովհետև դա այն ճանապարհն է, որով կարող են ստիպել, որ «Լիդիան»-ը այլ գործողություններ չկարողանա անել:
«Հենց մենք թուլանում ենք, հերթական քրեական գործն են բացում, «Լիդիան»-ը հերթական դատական հայցն է ներկայացնում դատարան»,- նշեց բնապահպանը:
Այսպիսով Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների բաց քննարկմանը միաձայն որոշում կայացվեց մերժել «Լիդիան»-ին ձմեռացման աշխատանքներ կատարել թույլ տալու առաջարկը:










