Բրազիլիայի իշխանություններն արգելել են սննդում տրանսճարպերի օգտագործումը
Բրազիլիայի Առողջապահության ազգային գործակալությունը սննդի մեջ տրանսճարպեր օգտագործելն արգելելու մասին որոշում է կայացրել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով գերատեսչության հայտարարությանը:
Իշխանությունները ծրագրում են բացառել տրանսճարպերի կիրառումն արդեն մինչև 2023 թ.-ը: Նշվում է, որ արգելքը վերաբերելու է նաև ներմուծվող այն ապրանքներին, որոնք պարունակում են արգելվող բաղադրիչը:
Նշենք, որ փորձագետները պարզել են, որ տրանսճարպերը նպաստում են խոլեստերինի մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև առաջացնում է տարբեր հիվանդություններ:










