«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվեց (տեսանյութ)
18:08
Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը:
Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
18։05
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվեց․ լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
16։37
Tert.am-ի տեղեկություններով՝«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը բերման է ենթարկվել Հատուկ քննչական ծառայություն:
Ըստ տեղեկությունների՝ նրան մեղադրանք են առաջադրում։
Հատուկ քննչական ծառայությունից Tert.am-ի հարցին, թե արդյոք Արմեն Թավադյանին առնչվող գործ կա և ինչ հիմքով է գտնվում ՀՔԾ-ում, որևէ մեկնաբանություն չտվեցին.«Այս պահին ոչինչ չենք մեկնաբանում, մանրամասները կհայտնենք ավելի ուշ»:










