ԵՊՀ ուսխորհրդի նախագահին բերման ենթարկելու կապակցությամբ Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել. Էդգար Ջանոյան

11:07 • 25.12.19

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ԵՊՀ-ից երեկ բերման ենթարկելու կապակցությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։

Այս մասին, Tert.am-ի հարցին, թե ստուգվել են արդյոք ոստիկանության գործողությունները, ասաց լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն` ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի բերման ենթարկվելու կապակցությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով»։

Հիշեցնենք,որ երեկ բերման էր ենթարկվել Դավիթ Ափոյանը,այնուհետև ազատ արձակվել։