Աշխարհի ամենաթանկ հարսանեկան զգեստը, պատված ադամանդներով ու թանկարժեք քարերով, արժե 15 մլն դոլար (լուսանկարներ)

23:41 • 26.12.19

Եգիպտացի դիզայներ Հանի էլ Բեհայրիի ստեղծած հարսանյաց զգեստը, որն արժե 15 մլն դոլար և պատված է բազմահազար ադամանդներով և թանկարժեք քարերով, կապահովի յուրաքանչյուր հարսնացուի գերազանց տեսքը: Այս մասին գրում է Luxurylaunches-ը։

Դիզայներ Հանի էլ Բեհայրին ավանդույթի համաձայն իր ամենամյա նորաձևության ցուցադրություններն ավարտում է շռայլ հարսանեկան զգեստների ցուցադրությամբ։

Իսկ 100-րդ նորաձևության ցուցադրության ժամանակ նա ներկայացրել է աշխարհի ամենաթանկ հարսանեկան զգեստը։ Այն գնահատվում է 15 մլն դոլար, իսկ այն կրելու բախտը վիճակվել է եգիպտացի դերասանուհի Մաի Օմարին։

Ըստ հաղորդման՝ զգեստն ամբողջովին ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է եղել ավելի քան մեկ տարի: