Հռոմի պապը ներողություն է խնդրել կնոջ ձեռքին հարվածելու համար (տեսանյութ)

18:27 • 01.01.20

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել երեկվա տոնակատարսության ընթացքում կնոջ ձեռքին հարվածելու համար:

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նա նշել է, որ կորցրել է համբերությունը:

«Համբերությունը սեր է: Երբեմն մենք կորցնում ենք համբերությունը, ինչպես ես երեկ: Այսօր ես ներողություն եմ խնդրում երեկ վատ օրինակ դառնալու համար»,-ասել է Ֆրանցիսկոսը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանցիսկոսը ձեռքը մեկնել է դեպի երեխաներից մեկը, սակայն նրա հարևանությամբ գտնվող կինը բռնել է ձեռքն ու քաշել, ինչից հետո հոգևորականը հարվածել է կնոջ ձեռքին: