Երգչուհի Փինքը 500 հազար դոլար է նվիրաբերել Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար
Ամերիկացի փոփ երգչուհի Փինկը հայտնել է, որ 500 հազար դոլար է նվիրաբերել Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: Այս մասին երգչուհին գրել է իր Twitter-ում:
«Ավստրալիայի սարսափելի անտառային հրդեհների մասին լուրերին հետևելով` ես ամբողջովին ջախջախված եմ: Ես 500 000 դոլար եմ նվիրաբերել անմիջապես տեղի հրշեջ ծառայություններին, որոնք այդքան համառորեն կռվում են առաջնագծում»,- գրել է երգչուհին:
Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն այժմ հասնում է 23-ի: Սպասվում է, որ հրդեհներն ամբողջ շաբաթվա ընթացքում չեն դադարի:
Սեպտեմբերից մոլեգնող անտառային հրդեհներն արդեն այրել են մոտ 5 մլն հեկտար և ոչնչացրել ավելի քան 1500 տուն:



I am totally devastated watching what is happening in Australia right now with the horrific bushfires. I am pledging a donation of $500,000 directly to the local fire services that are battling so hard on the frontlines. My heart goes out to our friends and family in Oz ❤️ pic.twitter.com/kyjDbhoXpp
— P!nk (@Pink) January 4, 2020










