Իրանի Սուրբ Մեսրոպ հայկական եկեղեցում տեղի է ունեցել գեներալ Սոլեյմանիի հիշատակի ոգեկոչման արարողությունը (լուսանկարներ)

12:07 • 08.01.20

Իրանի Արաք քաղաքի Սուրբ Մեսրոպ հայկական եկեղեցում տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի ոգեկոչման արարողությունը, որին ֆոտոշարքով անդրադարձել է IRNA գործակալությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: