Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հայտնել են իրենց լիազորություններից հրաժարվելու մասին. Էլիզաբեթ 2-րդը, ըստ աղբյուրի, «վշտացած է և հիասթափված»

10:48 • 09.01.20

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, հայտարարել են, որ մտադիր են վայր դնել թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները: Այդ մասին թագավորական զույգը հայտնել է Instagram-ում:

Նշվում է, որ այդ որոշմանը նախորդել են մտորումների և ներքին քննարկումների երկար ամիսներ:

Զույգի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Երկար ամիսների մտորումներից և ներքին քննարկումներից հետո մենք որոշեցինք անցումային քայլ կատարել այս տարի՝ սկսելով աստիճանաբար ձևավորել նոր դեր այդ ինստիտուտի շրջանակում։ Մենք մտադիր ենք վայր դնել մեր պարտականությունները որպես թագավորական ընտանիքի «ավագ» անդամներ և աշխատել՝ ֆինանսապես անկախ դառնալու համար՝ միաժամանակ շարունակելով լիովին աջակցել Նորին Մեծությանը»:

Սասեքսի դուքսն ու դքսուհին իրենց համատեղ հայտարարության մեջ նաև նշել են, որ պատրաստվում են ապրել հավասարապես Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Նրանց կարծիքով՝ նման «աշխարհագրական հավասարակշռությունը» թույլ կտա իրենց որդուն երախտագիտությամբ և գնահատանքով լցվել թագավորական ընտանիքի ավանդույթի նկատմամբ, ինչպես նաև ընտանիքին հնարավորություն կտա կենտրոնանալ նոր բարեգործական կազմակերպության գործարկման վրա:

Մեգանի և Հարիի հայտարարությունից հետո բրիտանական մամուլում սկսել են շրջանառվել լուրեր, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին վշտացրել և հիասթափեցրել է զույգի հայտարարությունը, որոնք նույնիսկ հարկ չեն համարել խորհրդակցել իր կամ արքայազն Չարլզի հետ:

The Sun պարբերականը, մասնավորապես, նշել է, որ Էլիզաբեթ 2-րդը վշտացած է և հիասթափված արքայազն Հարիի և նրա կնոջ՝ ֆինանսական արտոնություններից հրաժարվելու և ինքնուրույն ապրելու ծրագրերի պատճառով:

«Նրանց հայտարարությունը որևէ մեկի հետ համաձայնեցված չի եղել: Թագուհին խորապես վշտացած է»,- հայտնել է աղբյուրը:

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ արքայազն Հարիի և նրա կնոջ որոշումը՝ լքել թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների շրջանակը և սկսել ինքնուրույն վաստակել, խնդիրներ է ստեղծում, որոնց լուծումը ժամանակ կպահանջի:

Pictured: The statement from Buckingham Palace following Harry and Meghan's social media announcement that they would be stepping down from senior Royal duties

Duchess of Sussex and Prince Harry Prince Harry and Meghan Duchess of Sussex visit to Canada House on Tuesday before their announcement that they would be 'stepping back'

‘The remaining 5 per cent of funding for the Office of the Duke and Duchess of Sussex (pictured), covering costs associated with employing members of their official office, is received through the Sovereign Grant’

 

 
 
 
View this post on Instagram

“After many months of reflection and internal discussions, we have chosen to make a transition this year in starting to carve out a progressive new role within this institution. We intend to step back as ‘senior’ members of the Royal Family and work to become financially independent, while continuing to fully support Her Majesty The Queen. It is with your encouragement, particularly over the last few years, that we feel prepared to make this adjustment. We now plan to balance our time between the United Kingdom and North America, continuing to honour our duty to The Queen, the Commonwealth, and our patronages. This geographic balance will enable us to raise our son with an appreciation for the royal tradition into which he was born, while also providing our family with the space to focus on the next chapter, including the launch of our new charitable entity. We look forward to sharing the full details of this exciting next step in due course, as we continue to collaborate with Her Majesty The Queen, The Prince of Wales, The Duke of Cambridge and all relevant parties. Until then, please accept our deepest thanks for your continued support.” - The Duke and Duchess of Sussex For more information, please visit sussexroyal.com (link in bio) Image © PA

A post shared by The Duke and Duchess of Sussex (@sussexroyal) on