Դի Կապրիոյի հիմնադրամը 3 մլն դոլար կնվիրաբերի Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար

12:45 • 10.01.20

Հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոյի համանախագահությամբ ստեղծված Earth Alliance կազմակերպությունը 3 մլն դոլար կհատկացնի Ավստրալիայում սաստիկ անտառային հրդեհների դեմ պայքարի համար:

Ինչպես նշում է Daily Mail-ը, գումարը փոխանցվելու է Australia Wildfire Fund հիմնադրամին, որը փորձում է լուծել ամիսներ շարունակվող լայնածավալ հրդեհների հետևանքով առաջացած ճգնաժամը:

Գումարն ուղղվելու է հրշեջների օգնությանը, հրդեհների հետևանքով ամենաշատ տուժած բնակավայրերի, քաղաքների, ինչպես նաև երկրի էկոհամակարգի վերականգնմանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Earth Alliance-ը ստեղծվել է 2019թ.՝ Դի Կապրիոյի, Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրի Լորեն Փաուել Ջոբսի, ներդրող Բրայան Շեթի կողմից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, տևական ժամանակ Ավստրալիան պատուհասած ուժգին անտառային հրդեհներն ավելի քան 1 մլրդ կենդանիների սատկելու պատճառ են դարձել: Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դիքմանը պարզել է, որ միայն Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի քան 800 մլն կենդանի:

Դիքմանի ներկայացրած թվերը հիմնված են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ 2007թ. զեկույցի վրա, և չի բացառվում, որ իրականում սատկած կենդանիների թիվը շատ ավելին լինի:

Անտառային հրդեհների հետևանքով Ավստրալիայում այրվել է մի քանի միլիոն հեկտար մակերեսով տարածություն, ոչնչացվել է հազար տուն, զոհվել` 17 մարդ: Որոշ հատվածներում հրդեհներն այնքան ուժեղ են, որ դրանք արդեն անհնար է օդից մարել: Ավստրալիայի հարավ-արևելյան ափին լայնամասշտաբ տարհանում է իրականացվում:

 

Saving the planet: Earth Alliance, a new organisation co-chaired by actor Leonardo DiCaprio, has announced the launch of a $3million bushfire fund. Pictured at a climate change panel in Washington, D.C. on October 3, 2016

Fundraising: On Friday, the organisation committed to launch the Australia Wildfire Fund, an international response to the national bushfire crisis

Devastation: The bushfires across Australia have so far claimed 26 lives, killed an estimated billion animals, and destroyed thousands of homes