Ալեքսանդր Ռևվան Մալդիվներում չորրորդ անգամ ամուսնացել է իր հայկական արմատներով կնոջ հետ (լուսանկար, տեսանյութ)

18:08 • 10.01.20

ՌԴ հայտնի շոումեն, կատակերգու դերասան, որպես երգիչ Արթուր Պիրոժկով կեղծանվամբ հանդես եկող Ալեքսանդր Ռևվան չորրորդ անգամ ամուսնացել է իր հայկական արմատներով կնոջ հետ: Աստղը հանդիսավոր արարողության կադրերով կիսվել է Instagram սոցիալական կայքի իր էջում:

Զույգը սիրում է պարբերաբար հարսանեկան արարողություններ կազմակերպել: Ամուսնական հերթական արարողությունն ամուսիններն անցկացրել են Մալդիվներում, որտեղ էլ այժմ երեխաների հետ իրենց հանգիստն են անցկացնում:

Կինը` դիզայներ Անժելիկա Ռևվան, նույնպես սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել` մակագրելով. «Արդեն չորրորդ անգամ դարձա քո կինը» :

Լողափում տեղի ունեցած արարողությանը նրանց դուստրերից` 13-ամյա Ալիսայից և 6-ամյա Ամելիայից բացի այլ հյուրեր չեն եղել: 

 

Картинки по запросу Александр Ревва в четвертый раз женился на собственной супруге