«Երկուշաբթի որևէ մորթ չի լինելու»․ անասնաբույծներն ու մսավաճառները սպառնում են միս չմատակարարել, եթե Կառավարությունը չվերանայի սպանդանոցների մասին որոշումը (տեսանյութ)
Անասնաբույծները և մսավաճառները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Նրանք նշում են՝ փոխանակ Կառավարությունը գյուղացուն պարարտանյութ տա, օգնի զարգացնել գյուղատնտեսությունը՝ ուզում է իրենց ունեցածը իրենց ձեռքից տանի։ Նրանք սպառնում են խանութներին միս չմատակարարել, եթե Կառավարությունը չվերանայի սպանդանոցների մասին որոշումը։
Հիշեցնենք, որ երեկ նրանք դարձյալ Կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում։ Անասնաբույծները նշում էին, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։










