Թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ հիմա Մանվել Գրիգորյանը չի հարցաքննվել «Մարտի 1»-ի գործով․ պաշտպան (տեսանյութ)

Տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի մամուլի ասուլիսը: Բանախոսն անդրադարձավ Մ․ Գրիգորյանի առողջական վիճակին և գործի հետ կապված մանրամասներին։ Պաշտպանը նշեց, որ Գրիգորյանը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, իսկ վիճակը վատ է։
Լ․ Բաղդասարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց նաև, որ մինչև օրս որևէ մարմին չի դիմել Մանվել Գրիգորյանին՝ «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տալու համար։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ խափանման միջոց սահմանելով ստորագրությամբ չհեռանալը։
Մանրամասները՝ տեսանյութում։









