ԱՄՆ Արիզոնա նահանգում մայրը խոստովանել է մանկահասակ 3 երեխաների սպանությունը
ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում մայրը խոստովանել է, որ վնաս է հասցրել իր երեխաներին, ինչը հանգեցրել է վերջիններիս մահվանը, հաղորդում է Associated Press-ը՝ հղում տալով ոստիկանությանը:
Երկուշաբթի, իրավապահներն ահազանգ են ստացել Ֆինիքսի տներից մեկում խեղդամահ եղած 3 երեխաների վերաբերյալ: Դեպքի վայրում նրանք մահացած են գտել 7-ամսական աղջկան, նրա 2-ամյա քրոջն ու 3-ամյա եղբորը:
Սպանության կասկածանքով ձերբակալվել է երեխաների 22-ամյա մայրը՝ Ռեյչել Հենրին, նա այժմ քաղաքային բանտում է: Կնոջը 3 մեղադրանք է առաջադրվել՝ առաջին աստիճանի սպանության համար:









