ՌԴ Ռյազան քաղաքի բնակչուհին ճանաչվել է որպես Եվրոպայի ամենագեղեցիկ տատիկ (լուսանկարներ)
Ռուսաստանի Ռյազան քաղաքում բնակվող 50-ամյա Եկատերինա Եգինան դարձել է Բուլղարիայում անցկացված Grandmama Europe միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող և ճանաչվել «Եվրոպայի ամենագեղեցիկ տատիկ»:
Ինչպես նշում է Газета.Ru-ն, մրցույթին մասնակցել են 40-ից բարձր 30 կանայք՝ մայրիկներ ու տատիկներ, որոնք ներկայացրել են Ֆիլիպինները, Սինգապուրը, Կորեան, Հնդկաստանը, Ուկրաինան, Էստոնիան և այլ երկրներ:
Մրցույթի մասնակիցներին գնահատել են երկու անվանակարգերում՝ «Mrs Universe Classic» և «Mrs Grandmama Universe»: Մրցույթի մասնակիցները ներկայացել են «դեֆիլե», «ազգային տարազներ» և «ստեղծագործական» համարներում, ինչպես նաև ելույթ են ունեցել երեկոյան զգեստներով:












