Արցախը բանակցային սեղան շուտ չի վերադառնա. Արթուր Մարտիրոսյան
Tert.am-ը բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի հետ զրուցել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս փուլի, Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իշխանության ցանկության իրականանալիության մասին և այլն: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելը շուտով չի լինի: «Անգամ բանակցային սեղանին Արցախի ներկայացուցիչների առկայության դեպքում վստահությունը պետք է ոչ թե վերականգնել, այլ՝ «մինուս զոնայից» կառուցել: Հիմա այդ գործընթացն անգամ «էմբրիոնալ» վիճակում չէ: Պետք է տրամադրվել կողմերի առաջարկած այլընտրանքների միջև երկարատև պայքարին»,-ասում է նա:
- Պարո՛ ն Մարտիրոսյան, Արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումը նախորդ տարվա ավարտին էր՝ Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպումը: Այսօր արդեն հայտարարվում է, որ հունվարի 29-ին նախատեսվում է ևս մեկ հանդիպում: Որքանո՞վ է կարևոր այդ հանդիպման կայացումը:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Բրատիսլավայի հանդիպումից հետո՝ անցած տարվա դեկտեմբերի 5-ի համատեղ հայտարարության մեջ ասված է, որ նրանք ողջունում են 2020-ի հունվարին հանդիպելու արտաքին գործերի նախարարների մտադրությունը: Անցած տարվա դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի Սամանադրական դատարանը բավարարել է նախագահ Ալիևի դիմումը՝ փետրվարի 9-ին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Արցախում համապետական ընտրությունները (նախագահական և խորհրդարանական) անցկացվելու են մարտի 31-ին: Չնայած դժվար թե ընտրությունների արդյունքում Ադրբեջանում փոխվի արտգործնախարարը, բայց տեսականորեն դա չի կարելի բացառել: Հումանիտար օրակարգում, որի մասին խոսվում է համանախագաների հայտարարության մեջ, դժվար թե, առանց Արցախի իշխանությունների հետ որոշակի հարցերի համաձայնեցման, առաջընթաց լինի: Ի՞նչ իմաստ ունի այս պայմաններում հանդիպելը:
-Արտգործնախարարների Բրատիսլավայի հանդիպումից առաջ Ադրբեջանը ներկայացավ իր առաջարկների հայտնի փաթեթով, իսկ հանդիպումից հետո ադրբեջանցի արտգորնածարար Մամեդյարովը խոսեց «Լավրովի պլանի» առկայության մասին: Ձեր տպավորությամբ՝ հիմա հանդիպումների ընթացքում ի՞նչ է քննարկվում:
- Ադրբեջանը ներկայացրել է իր դիրքորոշումը, որը էական փոփոխությունների չի ենթարկվել և հայկական պետությունների դիրքորոշման հետ բացառիկ հակադրության մեջ է գտնվում:
Երբ կողմերը կամ կողմերից մեկը կրկնում են իրենց դիրքորոշումը, դա խոսում է նրանց՝ բանակցություններ վարելուն անպատրաստ լինելու մասին: Հայկական կողմը չի կարող ընդունել Ադրբեջանի դիրքորոշումը, իսկ Ադրբեջանը չի կարող ընդունել մերը:
Այս դիրքորոշումների մեջ չկա «հնարավոր համաձայնության գոտի», քանի որ երկու կողմերն էլ ցանկանում են ստանալ ամեն ինչ, իսկ մյուս կողմին՝ ոչինչ:
Այս իրավիճակում բնական է ստատուս քվոյի պահպանումը: Չնայած համանախագահները արդեն ավելի քան 10 տարի խոսում են այն մասին, որ ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է, այնուամենայնիվ, դա ավելին չէ, քան դիվանագիտական ձևակերպում, որը տեղափոխվում է հայտարարությունից հայտարարություն այն պայմաններում, երբ միջնորդները չունեն և այս կոնֆիգուրացիայում չեն կարող ունենալ կողմերին խաղաղություն պարտադրելու մանդատ:
Ինչ վերաբերում է տխրահռչակ «Լավրովի պլանին», ապա միջնորդները և հակամարտության կողմերը կարող են քննարկել ամենատարբեր կարգավորման փաթեթներ, բայց նրանք այդպես էլ կմնան «Պրիմակովի», «Փաուելի», «Գոբլի», «Լավրովի» պլաններ այնքան ժամանակ, քանի դեռ մի ինչ-որ ստեղծագործ փոփոխություն ձեռնտու չի եղել կողմերի համար:
Հիմա դա հնարավոր չէ, քանի որ բանակցությունները չեն ընթանում «հնարավոր համաձայնության գոտում», այսինքն՝ բոլոր կողմերը ակնկալում են, որ իրենց այլընտրանքն ավելի լավն է, քան առաջարկված ծրագրերը: Ավելին, նույնիսկ առանց գործընթացի մասին կոնկրետ տեղեկատվություն ունենալու, պարզ է, որ «պլանները», որոնք առաջարկում են միջնորդները,պետք է բավարարեն նաև վերջիններիս ազգային շահերը: «Լավրովի պլանի» դեպքում կարելի է ենթադել, որ այնտեղ տարածքային ամբողջականության և ինքնորոշման կետերի հետ, որոնք կողմերի համար անընդունելի են, պետք է լինի նաև կետ, օրինակ՝ առաջնագծում ռուս խաղաղապահների տեղակայման մասին:
Մամեդյարովը խոստովանեց, որ սեղանին քննարկվում է «Լավրովի պլանը», բայց դա չի նշանակում,որ դա միակ պլանն է և որ այն քարից է, կամ որ Մոսկվան պատրաստվում է կամ կարող է այն պարտադրել կողմերին, և որ ռուս խաղաղապահների մասին կետը ընդունելի է Ադրբեջանի համար:
-Այսօրվա իշխանությունները հանրությանն ի սկզբանե խոստացել էին Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը թափանցիկ ներկայացնել: Նրանք իրենց խոստմանը հավատարիմ մնացի՞ն, արդյոք պա՞րզ է, թե ինչ է ցանկանում հայկական կողմը բանակցություններում:
-Խոստանալ՝չի նշանակում ամուսնանալ: Բայց մյուս կողմից՝ ցանկացած խոստման չկատարումը մսխում է վստահության կապիտալը: Ես որ հաստատ նրանց խորհուրդ չէի տա նման բան խոստանալ: Երբ նրանք նման խոստում էին տալիս, նրանք իրենց հաշիվ չէին տալիս, որ նման գործընթացներում բացարձակ թափանցիկություն չի կարող լինել: Բանակցային սեղանի շուրջ նստածները պետք է ունենան լիարժեք ազատություն միջնորդների կողմից առաջարկված, բայց չպարտադրված բոլոր տարբերակների մասին «ուղեղների գրոհ» անելու համար:
Դա կարևոր պայմաններից մեկն է բանակցային գործընթացը կազմակերպելու համար. տարբերակների առաջացումը առանձնացված է որոշումների ընդունումից: Կողմերը կարող են շատ երկար քննարկել բոլոր հնարավոր տարբերակները, և գործընթացի այդ հատվածը նախընտրելի է պահել ամուր կոնտեյների մեջ՝ ամբողջությամբ կոնֆիդենցիալ:
Բոլոր տեսակի արտահոսքները կարող են քաղաքականացվել և մանիպուլյատիվ ձևով հանրությանը ներկայացվեն որպես միակողմանի զիջումներ, որպես դիրքրոշման թուլացում, չնայած որ բանակցային սեղանի շուրջ ընդամենը քննարկվում է հերթական պլանը կամ դրա մոդիֆիկացիան և նորից՝ առանց պարտադրանքի: Ես կարող եմ բերել տասնյակ օրինակներ, թե դա ինչպես էր տեղի ունենում իսրայելապաղեստինյան, հյուսիսիռլանդական, կոլումբիական, Կիպրոսի և մի քանի տսսնյակ այլ հակամարտությունների դեպքում, և թե ինչ ոչ կառուցողական ձևով էին նման ակնարկները ազդում գործընթացի վրա: Գործընթացի թափանցիկությունն անհրաժեշտ է, երբ կողմերը պատրաստ են ընտրել վերջնական փաթեթը, որն ավելի լավն է, քան իրենց այլընտրանքը, մեր դեպքում՝ ստատուս քվոն:
- Հեղափոխության օրերին և հեղափոխությունից շատ չանցած վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ էր խոսում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին: Ձեր մոտ տպավորություն չի ստեղծվու՞մ, որ այս մասին այլևս նախկինի պես չի խոսվում: Ինչու՞ է այդպես:
-Կոնցեպտուալ առումով Նիկոլ Փաշինյանը ճիշտ է. չեն կարող լինել, ինչպես Մեմեդյարովն է սիրում ասել, «բովանդակային» բանակցություններ՝ առանց Արցախի առաջնորդների: Դա պետք չէ համոզել միջնորդներին, նրանք դա լավ գիտեն: Հարցն այն է, թե ինչպես դա համոզել ադրբեջանական կողմին: Դա հեշտ խնդիր չէ, այն ժամանակ է պահանջում, իսկ ամենակարևորը՝ գործընկեր բանակցային սեղանին:
Հիմա մենք չունենք գործընկեր: Եթե նրանք գալիս են բանակցությունների՝ կրկնելու համար իրենց դիրքորոշումը, որը հայկական կողմը կարող է և առանց իրենց և առանց դժվարության ներկայացնել, ապա խնդրի լուծման ոչ մի ստեղծագործական որոնում չի կարող լինել: Դուրս գալ նման բանակցային մակարդակ, առանց վստահության, անհնար է:
Իսկ դա նշանակում է, որ դա շուտով տեղի չի ունենա: Անգամ բանակցային սեղանին Արցախի ներկայացուցիչների առկայության դեպքում վստահությունը պետք է ոչ թե վերականգնել, այլ՝ «մինուս զոնայից» կառուցել: Հիմա այդ գործընթացն անգամ «էմբրիոնալ» վիճակում չէ: Պետք է տրամադրվել կողմերի առաջարկած այլընտրանքների միջև երկարատև պայքարին:
Ադրբեջանին կարելի է բերել իրական բովանդակային բանակցությունների, եթե ինքը հրաժարվի իր այլընտրանքներից (պատերազմից և ստատուս քվոյից) և հասկանա, որ նրանք սեղանին կարող են ստանալ ավելի շատ և ավելի լավ բան, քան առանց Արցախի համաձայնության, իրենց համար կարևոր և հետաքրքրություն ունեցող հարցերն են:
Նման սցենար հնարավոր է, դրա հնարավորությունը կմեծանա, ժամանակը կմոտենա, երբ մեր այլընտրանքը ուժեղանա այնքան, երբ մեր զարգացվածությունը ադրբեջանցի առաջնորդների մոտ կասկած չի թողնի, որ պատերազմը կամ ստատուս քվոյի պահպանումն իրենց շահերից չի բխում, դրանք կբերեն անվերականգնելի կորուստներ:
-Այս օրերին Հայաստանյան ներքաղաքական դաշտում լարվածությունը կա: Փորձագտական շրջանակները նկատում են՝ հասարակությունը բևեռացված է: Նման իրավիճակները կարո՞ղ են իրենց ազդեցությունն ունենալ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վրա:
-Մեր առաջնորդները պետք է գիտակցեն ամբողջությամբ, որ բանակցությունները ընթանում են երկու «թրեքներով» (ուղիներով)՝ արտաքին և ներքին: Այս երկու գործընթացների տեղեկատվությունների ապահովման ներդաշնակեցումը պահանջում է մեծ բանակցային մշակույթ: Մեր դեպքում առաջնորդների ամենակարևոր խնդիրներից է՝ կոնսենսուս ստեղծելը իշխանությունների և պետական շահերի նկատմամբ լոյալ ընդդիմության միջև:
Ցավոք սրտի, մեզ մոտ հիմա շատ ընդդիմադիր ուժեր հանդես են գալիս կտրականապես ոչ ռեալ, այդպես նաև ոչ կառուցողական քննադատությամբ: Արվում են անպատասխանատու հայտարարություններ՝ հիմնված ենթադրությունների վրա, որ իշխանությունները ոչ կոմպետենտ են կամ պակաս հայրենասեր են, քան իրենք: Օրինակ՝ մեզ մոտ հիմա էլ կան արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր, որոնք կարծում են, որ եթե իրենք գան իշխանության, Հայաստանը սկուտեղի վրա կստանա կապույտ սահմանով Վիլսոնի քարտեզի Արևմտյան Հայաստանի հողերը, կամ Հայաստանին միանգամից կընդունեն ԵՄ-ում կամ ՆԱՏՕ-ում, եթե նրանք այդ մասին հայտարարեն՝ առանց հաշվի առնելու ազգային անվտանգության դիլեման:
Սակայն հերիք է, որ ընդդիմությունը գա իշխանության, կպարզվի, որ նրանք ամեն ինչ չեն իմացել, այլ կերպ էին պատկերացնում և որ միջազգային հարաբերությունների պրակտիկ իրականությունը միանգամայն այլ է:
Եթե չձևավորվի հավատարիմ ընդդիմության քաղաքական մշակույթը, և իշխանությունների և ընդդիմության հարաբերությունները չկառուցվեն ազգային շահերը պաշտպանելու համագործակցության վրա՝ հասկանալով, որ այդ շահերը երկարաժամկետ են, իսկ ընդդիմությունն ու իշխանությունը կարճատև և կարող են փոխվել տեղերով ընտրությունից ընտրություն, այդպիսի ժողովրդավարությունը կարող է մեզ վնասել ներքին դաշտում, իսկ առանց դրա, առանց բոլոր քաղաքական ուժերի լայն աջակցության և համագործակցության, շատ դժվար է լինելու արտաքին դաշտում բանակցությունները վարելը:
Հռիփսիմե Հովհաննիսյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
10:11 • 23.04.24 Ֆանտաստիկ մրցաշրջան. մենք մտանք պատմության մեջ․ Մխիթարյան
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
-
10:42 • 17.04.24 Դուրովը պատմել է՝ ինչպես են ինքն ու Ցուկերբերգն իրար խաբել
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի