Ավստրալիայում կինը մահացել է բիսկվիթներ ուտելու մրցույթի ժամանակ

11:12 • 29.01.20

Ավստրալիայի բնակչուհին մահացել է բիսկվիթներ ուտելու մրցույթի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է 9news.com կայքը:

Դեպքը տեղի է ունեցել Հերվի-Բեյ քաղաքում, Ավստրալիայի օրվա տոնակատարության ժամանակ, որի ժամանակ ուտելու մրցույթները հայտնի ժամանցի ձևեր են:

Տեղեկացվում է, որ հերթական բիսկվիթն ուտելուց հետո 60-ամյա կնոջ մոտ էպիլեպսիկ նոպա է սկսվել:  Նրան առաջին օգնություն են ցուցաբերել, ժամանած բժիշկները հիվանդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ոստիկանությունը զբաղվում է տեղի ունեցածի պատճառները ճշտելով:  

Ավստրալիայում կինը մահացել է բիսկվիթներ ուտելու մրցույթի ժամանակ