Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 213-ի. 130 մարդ ապաքինվել է
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով 213 մարդ է մահացել, վարակվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 9390-ի: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Նշվում է նաև, որ 130 մարդ Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ջան Ցզյուն:
«Առաջընթաց կա: Նախկինում չգիտեինք, որ գործ ունենք վարակի հետ, բայց հիմա մենք այն նույնականացրել ենք և կարող ենք տարբերել հին վարակը նորից: Այո, շատ մարդիկ մահացան, բայց արդեն 130 մարդու կյանք հաջողվել է փրկել, նրանք ապաքինվել են:
Հիմա մեզ համար կարևոր է հիվանդության տարածման կանխարգելումը: Վստահ ենք, որ կարող ենք հաղթել վարակին: Միջազգային համագործակցությունը շատ կարևոր է այս հարցում, սակայն կոչ ենք անում զերծ մնալ ուռճացված արձագանքներից»,- ասել է նա:










