Արդյո՞ք իշխանությունը պայքարում է բենզինի և դիզվառելիքի շուկայում մենաշնորհի դեմ, թե՞ վառելիք ներկրող խոշոր ընկերություններից իրենց 4 տոկոս մասնաբաժինն են վերցնում. Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ուսումնասիրություն է կատարել բենզինի և դիզվառելիքի շուկայի խոշոր խաղացողների շրջանում և որոշ մանրամասների անդրադարձել:
Ըստ այդմ՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իշխանափոխությունից հետո առաջին անգամ հրապարակեց «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Մասնագիտական և հանրության շրջանակներում մեծ սպասումներ կային` ակնկալվում էր, որ պետական մակարդակով կուսումնասիրվեն և վեր կհանվեն բենզինի և դիզելային վառելիքի շուկաների հիմնախնդիրները, և վերջապես հանրային ընկալմամբ մենաշնորհ ունեցող շուկաները կկարգավորվեն և գերիշխող դիրքը չարաշահողները կպատժվեն։ Ցավոք, ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքները ոչ միայն չարդարացրեցին սպասումները, այլև վերջնականապես ի ցույց դրեցին այս կառավարության հակամենաշնորհային քաղաքականության բացակայությունը։ Պարզ ասած, իշխանությունները՝ ի դեմս ՏՄՊՊՀ-ի, արդարացնում են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը և թաքցնում իրական խնդիրները։ Սա մոտ մեկ տարի առաջ ընտրված ՏՄՊՊՀ-ի անդամների կատարած աշխատանքն է, և այս իշխանությունները կրում են այս ամենի քաղաքական պատասխանատվությունը։
Մինչ ուսումնասիրության բուն արդյունքներին անդրադառնալը, ողջունելի է ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից նորմատիվային դաշտի, հավաքագրված վիճակագրական տվյալների, բենզինի և դիզելային վառելիքի շուկաների մենաշնորհացման (համակենտրոնացման) հաշվարկների և դինամիկայի համակարգված ներկայացումը։
Այսպես.
1․ ՏՄՊՊՀ-ն որպես մեծագույն բացահայտում է ներկայացնում այն, որ Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող վառելիքի գերակշիռ մասը ձեռք է բերվում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է «ՆԿ Ռոսնեֆտ» ՀԲԸ դուստր ընկերությունը։ Միջնորդավորված եղանակով վառելիքի վաճառքը նորություն կամ բացառիկ երևույթ չէ համաշխարհային շուկայում, հայ իրականության մեջ նման երևույթ կա նաև բնական գազի ներկրման դեպքում, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բնական գազի ներկրման պայմանագիր կնքում է ոչ թե «Գազպրոմ» ընկերության հետ, այլ «Գազպրոմ»-ի դուստր ընկերություն հանդիսացող «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության հետ։ Ո՛չ «Ֆլեշ»-ի, ո՛չ «Սիփիէս օիլ»-ի և ո՛չ էլ այլ հայկական ընկերությունների համար մեծ խնդիր չէ նավթավերամշակող գործարանը իրենց հետ աշխատում է միջնորդավորված, թե ուղղակի վաճառքի եղանակով, քանի որ առևտրի դեպքում կան բազմաթիվ օրինակներ, երբ միջնորդից ձեռքբերելիս ապրանքի գինը ավելի էժան է, քան արտադրողից։ Հետևաբար «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ի ընդգծված ներկայացումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ենթատեքստ ունի։ Բենզինի և վառելիքի ներկրումը սահմանափակող առավել լուրջ խնդիր կա, և դա կապված է Վրաստանի տարածքով բեռնափոխադրման հետ։ Վրացական երկաթուղային ընկերությունը մոտ 3 անգամ ավելի էժան բեռնափոխադրման ծառայություններ է մատուցում «Ֆլեշ» և «Սիփիէս օիլ» ընկերություններին, քան մյուս հայկական ընկերություններին, ինչի արդյունքում վառելիք ներկրող նոր ընկերությունների գործունեությունը դառնում է առավել ծախսատար։ Այս խնդիրը վաղուց է առկա, սակայն այս իշխանությունները ևս խուսափում են բարձրաձայնել այն, քանի որ դրանից հետո պարտադրված կլինեն բարդ և ծավալուն բանակցություններ սկսել վրացական կողմի հետ։
2․ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ օրինակ՝ «K5» տեսակի դիզելային վառելիքի ներկրման և իրացման դեպքում ծծմբի պարունակությունը չպետք է գերազանցի 10 «ppm»-ը, նման չափորոշիչ կա նաև բենզինի դեպքում։ ԵԱՏՄ անդամ երկրներից վառելիք ներկրելիս ընկերությունները ազատված են փորձաքննություններից, իսկ երրորդ երկրներից (օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից) ներկրված բենզինը և դիզելային վառելիքը պարտադիր պետք է փորձաքննություն անցնեն։ Վառելիքը երկար ճանապարհ տեղափոխելիս ծծմբի պարունակությունը զգալիորեն ավելանում է, և հիմնականում դա է պատճառը, որ օրինակ՝ իրանական վառելիքի որոշ խմբաքանակներ չեն համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։ ՏՄՊՊՀ-ն իր ուսումնասիրության մեջ որպես խնդիր արձանագրում է, որ Ստանդարտների ազգային ինստիտուտը ներկրման և իրացման ժամանակ չի կարող տալ եզրակացություն, քանի որ շահերի բախում կլինի։ Ենթադրենք, մեկ այլ մասնավոր ընկերություն տալիս է իրացման ժամանակ վառելիքի որակական հատկանիշների վերաբերյալ եզրակացություն, մի՞թե դրանով լուծվում է տեղափոխելիս վառելիքի մեջ ծծմբի գերազանցման նորմատիվի հարցը, թե՞ այլընտրանքային ներմուծման հնարավորություն է բացվում։
3․ Ուսումնասիրության համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 650 բենզալցակայան։ Առնվազն զարմանալի է, որ բենզալցակայանների թիվը ՀՀ ՏՄՊՊՀ-ն վերցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, և չի համադրում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների հետ։ Ինչևէ, ուսումնասիրության մեջ նշվում է, որ Հայաստանում գործող բազմաթիվ բենզալցակայաններ չեն համապատասխանում ընդունված չափորոշիչներին։ Շարունակելով՝ սահմանված պահանջներին չհամապատասխանող բենզալցակայանների առկայությունը կարող է մրցակցային առավելություն տալ համապատասխան տնտեսավարողին և բացասաբար անդրադառնալ մրցակցային միջավայրի վրա։ Դժբախտաբար ՀՀ ՏՄՊՊՀ-ն անտեսում է, որ բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ շուկայի մրցակցային միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողնում այն, որ «Ֆլեշ» և «Սիփիէս օիլ» ընկերությունները, հանդիսանալով շուկայում խոշորագույն ներկրողները (մեծածախ վաճառողները), տիրապետում են նաև բենզալցակայանների (մանրածախ ցանցի) մոտ 30 տոկոսին․ այս իրավիճակը առաջացել է նաև այս ընկերությունների կողմից տարբեր չարաշահումների արդյունքում։ Մասնավորապես՝ 14.03.2012 թվականին ՀՀ ՏՄՊՊՀ-ի նիստում հրապարակվել են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները, ըստ որոնց, ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, գերիշխող դիրքի չարաշահման համար «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը տուգանվել է 100 միլիոն ՀՀ դրամով: Ընկերությունը փորձել էր շուկայից դուրս մղել և սնանկացնել համեմատաբար փոքր բենզալցակայանների սեփականատերերին: Հանձնաժողովը պարզել է, որ, մասնավորապես, ընկերության վարած գնային քաղաքականության արդյունքում, անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում էին, և վերջինների սեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառում էին CPS-ին: Պարզվել էր նաև, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքը իրացնում էր այն գնով, ինչ գնով, որ արդեն իսկ վաճառում էր իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում: Փաստացի CPS ընկերությունից բենզին և դիզելային վառելիք ձեռք բերող փոքր տնտեսվարողները հայտնվել էին անմխիթար վիճակում, քանի որ չէին կարող դրանք վաճառել ավելի բարձր գնով, քան ներկրող ընկերության բենզալցակայաններում էր և, հատկապես մարզերում, չէին էլ կարող օգտվել այլ մատակարարից, քանի որ մեծածախ առևտրի բազաներ շատ վայրերում ունի միայն հենց այս ընկերությունը: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ բացահայտվել էին տասնյակ դեպքեր, երբ այս ընկերության ուղղորդված քաղաքականության «զոհը» դարձած փոքր բենզալցակայանների տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել էին վերջինիս, կամ նրա հետ կնքել համատեղ օգտագործման պայմանագիր` ոչ շահավետ պայմաններով: Ըստ այդ պայմանագրերի, շահույթի 98 %-ը տնօրինում է CPS-ը, իսկ մնացած 2 %-ը` տվյալ բենզալցակայանի իրական սեփականատերը: Օրինակ՝ միայն Վանաձոր քաղաքում ընկերությունը ուներ 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք էր բերել հենց այդ ճանապարհով: Հանձնաժողովը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ CPS-ը միտումնավոր և նպատակաուղղված գործունեություն էր ծավալել` ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը և սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Հանձնաժողովի որոշմամբ՝ ընկերությունը եռօրյա ժամկետում պարտավոր էր վերացնել խախտումն ամբողջությամբ և աշխատել արդար մրցակցային կանոններով: Հանձնաժողովի որոշման կատարումը ենթադրում էր նաև վերականգնել մանրածախ շուկայում փոքր բենզալցակայանների գործունեության համար մրցակցային դաշտը, ինչը վերականգնված չէ առ այսօր։ 2020 թվականին ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված ուսումնասիրությունը չի կարող լիարժեք համարվել, եթե չկա անդրադարձ Հանձնաժողովի կողմից նախկին որոշումների կատարման ընթացքին։
4․ Հատկանշական է, որ 2018 թվականի ընթացքում բենզին է ներկրել 6 ընկերություն, իսկ 2019 թվականին՝ 4 ընկերություն։ 2018 թվականին բենզինի շուկայի 3 խոշոր ընկերություններին բաժին էր ընկնում ներկրման 92 տոկոսը, իսկ արդեն 2019 թվականին այս ընկերությունները վերցրել են ամբողջ շուկան՝ 100 տոկոսը։ 2019 թվականին դիզելային վառելիքի դեպքում գրանցվել են հակառակ միտումները, ներկրողների թիվը ավելացել է 11-ով (6-ից 17), խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5 տոկոսով (97-ից 92 տոկոս), սակայն դա ազդել է միայն դիզելային վառելիքի պետական գնումների վրա, և դա տրամաբանական է, քանի որ տեղի է ունեցել իշխանությունների կողմից արհեստական միջամտություն։ 18․09․2019 թվականին բաց մրցույթի արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ: Պայմանագրի համաձայն՝ «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 4779 տոննա դիզելային վառելիք, որը դիզելային վառելիքի շուկայի 4 տոկոսն է կազմում (4779/118650*100), ինչով էլ ապացուցվում է, որ 2019 թվականին արհեստականորեն է կրճատվել այս շուկայում համակենտրոնացումը հօգուտ նոր ընկերության։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Գազօիլ» ընկերությունը հիմնադրվել է 28․06․2019 թվականին։ Դրա միակ հիմնադիրը Մամե Ամիրյանն էր, որի մասնակցությունը ներկայումս դադարեցված է։ Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է, ով պաշտոնապես հաստատել է այս տեղեկատվությունը Պետական գնումների ոլորտում հազվադեպ է պատահում, որ մի քանի ամիս առաջ ստեղծված ընկերությունը նման մեծ և անվտանգության տեսանկյունից կարևոր մրցույթ հաղթի, քանի որ ՀՀ կառավարության 04․05․2017 թվականի 526-Ն որոշման 61-րդ և 63-րդ կետերի համաձայն՝ մրցույթի մասնակիցը վերջին երեք տարիների ընթացքում համադրելի մասնագիտական փորձառություն պետք է ունենար (սույն դրույթները ուժի մեջ էին մինչև 02․11․2019 թվականը)։
Ուշագրավ մի փաստ ևս՝ պաշտպանության համար վառելիքը ներկրվել է Իրանից, որտեղից ներկրվող վառելիքը տարիներ շարունակ չէր համապատասխանում ԵԱՏՄ որակական չափորոշիչներին, քանի որ ծծմբի պարունակությունը տեղափոխելիս գերազանցում էր սահմանված ԵԱՏՄ նորմատիվները։
1 տոննա դիզելային վառելիքը համարժեք է 1195-1210 լիտրի՝ կախված ջերմաստիճանից․ հաշվարկների համար ընտրվել է 1200 լիտր։ 18․09․2019 թվականի բաց մրցույթի արդյունքում՝ «Գազօիլ» ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետք է մատակարարեր 5734800 լիտր դիզելային վառելիք (4779 տոննա *1200լիտր), որի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 389 միլիոն ՀՀ դրամ․ ստացվում է 1 լիտր դիզելային վառելիքի արժեքը կազմում է 416,3 ՀՀ դրամ (2389000000/5738400)։ Համեմատության համար նշեմ, որ 04․09․2019 թվականին Դիլիջանի քաղաքապետարանի դիզելային վառելիքի մրցույթի ժամանակ «Սիփիէս օիլ» ընկերությունը հաղթող է ճանաչվել, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվել է 2019 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Դիլիջանի քաղաքապետարանին մատակարարել 6350 լիտր (5,3 տոննա) դիզելային վառելիք 2603500 ՀՀ դրամով, այսինքն՝ 1 լիտր դիզելային վառելիքը արժեքը կազմում է 410 ՀՀ դրամ (2603500/6350)։ Ինչպես մասնավոր, այնպես էլ պետական գնումների դեպքում, որքան մեծ է գնվող ապրանքի քանակը, այնքան ավելի էժան է վաճառողի գինը։ Իսկ այս դեպքում գործել է ճիշտ հակառակ սկզբունքը, ՀՀ պաշտպանության նախարարության գնման ծավալը 900 անգամից ավել է, քան Դիլիջանի քաղաքապետարանինը, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը 1 լիտրի հաշվով 6,3 ՀՀ դրամով ավելի է վճարել, իսկ ամբողջ ծավալի դեպքում՝ 36,1 մլն ՀՀ դրամ (5734800*6,3)։ Ի դեպ՝ Դիլիջանի քաղաքապետարանի մրցույթի արդյունքները լրիվ պատահական են ընտրվել։ Կարծում ենք՝ մասնավոր և պետական գնումների դեպքում ավելի ցածր դիզելային վառելիքի գներ կլինեն այդ նույն ժամանակահատվածում։ Ամփոփելով վերոգրյալը, հարկ է ընդգծել, որ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կան «Գազօիլ» ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարած դիզելային վառելիքի որակի և գնի, ինչպես նաև այդպիսի խոշոր պետական գնումները անփորձ ընկերությանը վստահելու մասով։
5․ ՀՀ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության ամենազավեշտալի մասն այն է, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում խոշոր ներկրողների գնային քաղաքականությունը հիմնականում արդարացվում է որոշ ամիսներին փոքր խմբաքանակների ներմուծման ծավալների պատճառաբանությամբ։ Իր դեմքը փրկելու համար ՏՄՊՊՀ–ն վերջում ավելացրել է, որ վառելիքի շուկայում պայմանավորված գնային քաղաքականության մասով լրացուցիչ ուսումնասիրություն կլինի։ Այսինքն, ուսումնասիրության եզրակացությունը լրացուցիչ ուսումնասիրություն կատարելն է։ Իսկ ին՞չ իրավիճակ ունենք ներկայումս․ «Ֆլեշ», «Սիփիէս օիլ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունները բենզին և դիզելային վառելիք են ներկրում տարբեր երկրներից և տարբեր տնտեսավարողներից, տեղափոխման ժամանակ կատարում են տարբեր տեսակի և մեծության ծախսեր, սակայն մեծածախ և մանրածախ շուկայում վարում են հիմնականում միևնույն գնային քաղաքականությունը։ Վառելիքի շուկայում գների միասնական իջեցումը և բարձրացումը վկայում է հակամրցակցային համաձայնության ռիսկի մասին։ Բացի այդ, 2019 թվականի ընթացքում համաշխարհային շուկայում նավթի գների զգալի տատանումներ գրանցվեցին, ինչպես նաև հայկական դրամը արժևորվեց մոտ 3 տոկոսի չափով, ինչը մրցակցային միջավայրի պայմաններում պետք է նպաստեր գների իջեցման, բայց մեզ մոտ այդ ամիսներին տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Հայաստանում վառելիքի գինը ավելի էժան է, քան Վրաստանում։ Նման իրավիճակ եղել է նաև 2015 և 2016 թվականներին։
Վստահ կարելի է ենթադրել՝ կհայտնվեն մարդիկ, ովքեր այսօր գործող «ավանդույթի» համաձայն իրենց իբր «անտեղյակությամբ» կհարցնեն, թե ինչու՞ նախկինում վառելիքի շուկայի մոնոպոլիստների մասին չէիք խոսում։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարին՝ նախորդ իշխանության օրոք, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել էր «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները» թեմայով վերլուծություն, որը ներկայացվել էր մամուլի ասուլիսի, ինչպես նաև 23․01․2018 թվականին ՀՀ ԱԺ «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։
Հեռու ենք այն մտքից, որ չնայած վերջին տարվա ընթացքում գրանցված կադրային հոսքին՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ի մասնագետները չգիտեն կամ չեն նկատում վառելիքի շուկայում առկա իրական և ահագնացող հիմնախնդիրները․ այստեղ խնդիրը քաղաքական է. արդյո՞ք այս իշխանությունները ցանկանում են իրականացնել հակամենաշնորհային քաղաքականություն և ապահովել հավասար մրցակցային պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների համար, թե՞ պայմանավորվածություններ ունեն բենզին և դիզելային վառելիք ներկրող խոշոր ընկերությունների հետ և ուղղակի իրենց 4 տոկոսի մասնաբաժինն են վերցրել վառելիքի շուկայից։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Սպորտ
-
10:11 • 23.04.24 Ֆանտաստիկ մրցաշրջան. մենք մտանք պատմության մեջ․ Մխիթարյան
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
-
10:42 • 17.04.24 Դուրովը պատմել է՝ ինչպես են ինքն ու Ցուկերբերգն իրար խաբել
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի