«Ամենայն հայոց թալանչի նոտարը». 7 տարի անց
Իրավագիտության մեջ կա «անմեղության կանխավարկած» եզրույթը, ինչը նշանակում է՝ քանի դեռ դատարանը չի ապացուցել մարդու մեղավորությունը, նա համարվում է անմեղ։ Բայց այսօր Հայաստանում ավելի ծանրակշիռ հասկացություն է դարձել «մեղավորության կանխավարկածը», ինչը նշանակում է, որ եթե դու «իմքայալական» չես, ուրեմն արդեն իսկ մեղավոր ես։ Ու այս կանխավարկածն ապացուցելու համար իրավապահ մարմինները պատրաստ են գետնի տակից պեղել, գտնել անհավանական պատմություններ ու ցուցմունքներ, դրանց հաղորդել առանձնահատուկ փայլ ու ներկայացնել հասարակությանը՝ իբրև «մարդկության դեմ գործված սարսափելի հանցագործության» առհավատչյա։
Անցած տարեվերջին ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին քրեական գործի երկու դրվագով ներգրավեց որպես մեղադրյալ։ Հարցը վերաբերում է նախորդ տասնամյակի սկզբին տեղի ունեցած դեպքերին, երբ Թովմասյանը զբաղեցնում էր ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնը։ Ըստ մեղադրանքի՝ նախկին նախարարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, սեփականության իրավունք է ձեռք բերել նոտարներին անհատույց շահագործման տրված տարածքի հանդեպ, ապա ստիպել է նոտարական պալատին այդ տարածքը վարձակալել շուկայականից բարձր գներով։ Մեղադրանքը հաստատող միակ ցուցմունքը տվել է Նոտարական պալատի նախկին նախագահ Ալվարդ Մելքոնյանը։ Երկու տարածքի սեփականատերերն էլ, որոնք արտերկրում բնակվող գործարարներ են, արդեն իսկ հայտարարել են, որ տարածքները սեփականության իրավունքով պատկանում են բացառապես իրենց և Թովմասյանը երբևէ որևէ առնչություն չի ունեցել այդ տարածքների հետ:
Հարուցված քրեական գործի քննությունը և հետագա ընթացքը թողնելով իրավապահ մարմիններին՝ փորձենք հասկանալ, ավելի ճիշտ վերհիշել, թե ով է Ալվարդ Մելքոնյանը։
Ալվարդ Մելքոնյանը Հայաստանի պատմության մեջ միակ նոտարն է, որը կատարած էական խախտումների համար նախ հեռացվել է Նոտարական պալատի ղեկավարի պաշտոնից, ապա Հրայր Թովմասյանի ներկայացրած հայցադիմումի հիման վրա դադարեցվել են Ալվարդ Մելքոնյանի նոտարական լիազորությունները։
Համացանցում ուղղակի որոնելով այս անուն ազգանունը՝ կարելի է գտնել դատական հայցերի ու իրավական քաշքշուկների վերաբերյալ մամուլի տասնյակ հրապարակումներ։ Ալվարդ Մելքոնյանը, երկար տարիներ եղել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նոտար և Նոտարական պալատի նախագահ, հայտնի է իր գործունեության շրջանակներում օրենքի կոպիտ խախտման դեպքերով։
Դատական ակտերի որոնման համակարգում կարելի է գտնել տիկին Մելքոնյանի կողմից իրականացված գործարքների (կտակ, ժառանգություն և այլն) բողոքարկման բազմաթիվ դեպքեր, որոնք հասել են մինչև վճռաբեկ դատարան։
2011-ին Ուկրաինայի քաղաքացի Լալա Զաքարյանը դիմել է «Չենք լռելու» նախաձեռնությանը՝ բարձրաձայնելով, որ դարձել է նոտար Ալվարդ Մելքոնյանի ապօրինի գործարքի զոհը․ ըստ հաղորդման՝ Զաքարյանը երկար տարիներ Հայաստանում խնամել է իր բարեկամին` Եգոր Սարգսյանին, որը կտակներ է կազմել իր անունով` Երևանում և Արմավիրում իր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ: Բարեկամի մահից հետո կորել է Լալա Զաքարյանի անձնագիրը, որը վերականգնելու համար նա ստիպված է եղել մեկնել Ուկրաինա: Մինչ այդ, սակայն, նոտարիատում հաստատել է, որ հանդիսանում է Եգոր Սարգսյանի կտակարարը:
Ուկրաինայից վերադառնալուց հետո Զաքարյանը պարզել է, որ Երևանի Կենտրոն համայնքի նոտար Ալվարդ Մելքոնյանն անտեսել է իր կտակը և որպես ժառանգ է ձևակերպել Սարգսյանի դստերը, Աննային: Ըստ Լալա Զաքարյանի՝ Եգոր Սարգսյանն իր դստերը զրկել էր ժառանգությունից: Լալա Զաքարյանը փորձել է արդարությունը վերականգնել դատարանի միջոցով, սակայն ապարդյուն: Մասնավոր զրույցներում արդարադատությունն իրականացնող մարմինների ներկայացուցիչներն ասել են նրան, որ Ալվարդ Մելքոնյանի «դեմ խաղ չկա»:
Սակայն այս մասնավոր դեպքերը խամրում են նոտար Մելքոնյանի կենսագրության ամենախոշոր գործարքի կողքին, որը վերաբերում է հայտնի Արամի 72-80 հասցեներում կառուցված շենքի բնակարանների վաճառքին։ Ըստ այդմ՝ Արամի 72-80 հասցեներում առկա մոտ 21 հազար քառակուսի մետր մակերեսի դիմաց, 2005-2011 թվականների ընթացքում տվյալ շենքի կառուցապատող «Գապբնակշին» ՍՊԸ-ն վաճառել է 53 հազար քառակուսի մետր, ընդ որում, քրեական գործի հարուցման պահին տվյալ շենքն անավարտ է եղել ու շահագործման ոչ ենթակա: Այս ամենին զուգահեռ, «Գապբնակշին» ՍՊԸ-ի պատասխանատուները արհեստականորեն Արամի փողոցի տվյալ շենք են տեղափոխել նաև իրենց կողմից կիսավարտ կամ դեռևս շինարարությունը չսկսված այլ շենքերի գնորդների և իրացվող տարածքների սեփականատերերի:
Արամի 72-80 հասցեներում մեկ բնակարանը վաճառվել է ընդհուպ մինչև 8 գնորդի և, ըստ էության, 476 ընտանիք դարձել է խոշոր խաբեության զոհ և ստիպված դիմել հանրապետության նախագահին՝ խնդրի լուծման գործում ակնկալելով որոշակի աջակցություն, ինչի արդյունքում նախագահի հանձնարարությամբ կառավարությունը 2012թ․-ի մարտին ստեղծել է միջգերատեսչական հատուկ հանձնաժողով՝ այդ քաղաքացիների կորուստների վերականգնման միջոցառումներ մշակելու համար:
«Հետք»-ի (26.06.2012) հետ զրույցում Բուզանդի փողոցի նախկին բնակիչ Լև Մնացականյանը, ով Արամի 72-80 հասցեում եղած խաբեության զոհերից է և երկար ժամանակ ուսումնասիրել է տեղի ունեցած ֆինանսական խարդախությունները, նշել է․ «Նոտար Ալվարդ Մելքոնյանը 1 օրում 300-ից ավել գնման պայմանագիր է վավերացրել, ինչը ֆիզիկապես հնարավոր չէ: Եթե ամեն մի գործարք ընդամենը 5 րոպեում էլ աներ, 1 օրը այդքան գործարքին չէր հերիքի, այսինքն՝ կեղծիք է կատարվել, հետին թվով պայմանագիրը սարքել են։ Պատկերն ամբողջանում է մեկ այլ իրողությամբ. վերոնշյալ էլիտար նորակառույցում բնակարան ունի նաև նոտար Ալվարդ Մելքոնյանը»։
«Lragir.am» կայքի «Ամենայն հայոց թալանչի» նոտարը» (30.01.2013թ․) հոդվածում նշված է հետևյալը․ «Ալվարդ Մելքոնյանի գործունեության մանրամասները Արամի 72-80 շենքի խաբված բնակիչները բացահայտել էին դեռևս նախորդ տարի, երբ նրանց մոտ հայտնված փաստաթղթերից պարզ էր դարձել, թե ինչ հնարամտությունների է դիմել նոտարը և գործարքների գնացել պաշտոնյաների հետ: Նրա ձեռքով մեկ տան համար առուվաճառքի մի քանի նախնական պայմանագրեր են կնքվել այս շենքում, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել մեկ բնակարանը վաճառել մի քանի մարդու: Շենքի խաբված բնակիչները պնդում են, որ ոստիկանությունը չէր կարող տեղյակ չլինել սույն նոտարի գործունեության մասին, քանի որ նա օրը ցերեկով մեկ օրում մի քանի կնիք էր օգտագործում պայմանագրերը կնքելու համար: Խաբված բնակիչները Ալվարդ Մելքոնյանին «ամենայն հայոց թալանչի» և «թալանի ամենամեծ մասնագետ» են անվանում: Ալվարդ Մելքոնյանը երիտասարդ տարիքում է համակարգում աշխատանքի անցել: Ըստ որոշ տեղեկությունների` դեռևս 20 տարի առաջ էլ նրա դեմ դատական գործեր են եղել»։
Հետաքրքիր է, որ «Առավոտ» թերթին տված իր մի հարցազրույցում (28.01.2011) նոտարական պալատի նախկին ղեկավար Ալվարդ Մելքոնյանը, խոսելով նոտարիատի ազատականացման գործընթացի մասին, նշել է հետևյալը․ «Ազատականացումը քաոս է նոտարիատի համար: Եթե նոտարը չունի համապատասխան միջոցներ, որպեսզի կարողանա պահել իր գրասենյակը, ապա անցնում է այլ միջոցների: Ազատականացման ժամանակ նոտարներ են եղել, որոնք շահարկել են նոտարի կնիքը, մի քանի գործարքներ են կատարել, գրասենյակը փակել, փախել են: Այդպիսի համակարգը ընդունելի չի մեզ համար»։
Միամտություն կլինի կարծելը, թե տիկին Մելքոնյանը Արամի փողոցի նորակառույցում մեկ բնակարանը 5-6 տարբեր անձանց վաճառելու գործարքները վավերացրել է նոտարիատի ազատականացման գործընթացի պատճառով։
«Հրապարակ» թերթին տված իր մեկ ուրիշ հարցազրույցում (05.03.2014թ․) տիկին Մելքոնյանն ասել է․ «Ինձ հանում են իմ սարքած, վերանորոգած տարածքից եւ չեն էլ պատրաստվում փոխհատուցել ծախսը: 3 նոտարով 45 հազար դոլարով վերանորոգել ենք այս տարածքը: Սա նախկինում հիշեցրել է ոչխարի գոմ»։
Նախկին նոտարը ֆինանսական խնդիրներ չի ունեցել, եթե կարողացել է համայնքին պատկանող շենքում տեղակայված իր գրասենյակի վերանորոգման վրա ծախսել գումար, որով այդ տարիներին հնարավոր կլիներ Երևանի փոքր կենտրոնում գնել 1 սենյականոց բնակարան։
Արամի 72-80 հասցեում կառուցված շենքի ֆինանսական խոշորամասշտաբ խարդախության բոլոր մանրամասները չվերաշարադրելու համար զուտ նշենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում կառուցապատող ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը կալանավորվել ու դատապարտվել է շուրջ 9 տարվա ազատազրկման։
Ինչ վերաբերում է նոտար Ալվարդ Մելքոնյանին, ապա խաբեության զոհ դարձած քաղաքացի Սոնիկ Մաղաքյանը և մի շարք այլ քաղաքացիներ բողոք են ներկայացրել Մելքոնյանի գործողությունների դեմ՝ կապված Արամի փողոց 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանների նախնական առուվաճառքի պայմանագրերի կնքման (վավերացման) հետ: ՀՀ արդարադատության նախարարությունում էլ, քաղաքացիների բողոքների հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում նախարարի 01.06.2012թ. թիվ 87-Ա հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ: Վարույթի արդյունքում, առաջնորդվելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 26 հոդվածի 2-րդ մասի և 17 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, ՀՀ արդարադատության նախարարի 29.06.2012թ. թիվ 116-Ա հրամանով «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառվել է գործունեության կասեցում՝ 2012թ. հունիսի 30-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ:
Կարգապահական տուժի կիրառման կապակցությամբ ժամանակին Iravaban.net կայքի հեռախոսազանգին ի պատասխան՝ Ալվարդ Մելքոնյանը արձագանքել է այսպես․ «Գիտե՞ք ինչ, ոնց-որ աչքալուսանք եք անում, լավ են արել կարգապահական տույժի են ենթարկել, ի՞նչ եք զանգում րոպեն մեկ։ Տնաշեններ, էս ի՞նչ ձևի ազգ եք, որ լավ բան լինի՝ մեկին չեք զանգի շնորհավորեք։ Որ լավ բան լինի, զանգեք ասեք աչքդ լույս, ես շնորհակալ կլնեմ։ Ես էս ազգի կեղտը իմացա արդեն, ոտից գլուխ կեղտ եք»։
2013թ-ի հունվարի 15-ին Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, «Նոտարիատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հիմքով Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել Վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը Վարչական դատարանի հունվարի 17-ի որոշմամբ բավարարվել է։
Նշենք, որ համաձայն «Նոտարիատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի, նոտարը կարող է պաշտոնից ազատվել, եթե` «նրա վավերացրած գործարքը կամ նրա կողմից հաստատված փաստաթուղթը դատական կարգով ճանաչվել է անվավեր, որի հետեւանքով դատական կարգով որոշվել է որպես վնասի հատուցում նոտարից բռնագանձել նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից ավելի գումար», եւ «մեկ տարվա ընթացքում երեք անգամ նա վավերացրել է գործարք կամ հաստատել է փաստաթուղթ, որը վավերացման կամ հաստատման պահին եղել է անվավեր»։
Վարչական դատարանի այս որոշումը հետագայում Ալվարդ Մելքոնյանի կողմից բողոքարկվել է, սակայն վճիռը չի բեկանվել։
Փաստորեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանը այն նախկին նոտարն է, ով վավերացրել է Արամի փողոցում գտնվող նորակառույց շենքի նույն բնակարանի վաճառքը բազմաթիվ տարբեր մարդկանց: Մելքոնյանի թույլ տված ապօրինության արդյունքում շուրջ 70 բնակարան ավելի քան չորս հարյուր հոգու է վաճառել։ Մամուլում առկա որոշ տեղեկությունների համաձայն՝ տարիներ շարունակ, ղեկավարելով նոտարական պալատը, Ալվարդ Մելքոնյանը հաջողացրել է Երևան քաղաքում նոտարներ դարձնել իր քրոջ դստերն ու եղբոր կնոջը։
Վերադառնալով քրեական գործին, որով անցնում է Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը, պետք է արձանագրել, որ Մ.Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի թիվ 162 տարածքը, որը զբաղեցված է եղել մի քանի նոտարների, այդ թվում՝ Ալվարդ Մելքոնյանի կոմից, տվյալ ժամանակահատվածում պատկանել է Երևան համայնքին, և քաղաքապետարանի պահանջով նոտարները ստիպված են եղել լքել տարածքը։ Ահա այդ ժամանակ Ալվարդ Մելքոնյանը 168․am-ի հետ զրույցում (07.06.2013թ․) հայտարարել է հետևյալը․ «Դա էլ է Թովմասյանի ձեռքի գործը: Նա է ասել քաղաքապետին, որ վերջինս նոտարներից ազատի այդ տարածքը: Հատևաբար հետո Հ.Թովմասյանն իր նոտարներին կնշանակի այդ տարածքում»։
Ելնելով վերոգրյալ իրադարձություններից՝ զարմանալի չէ, թե ինչու է միայն Ալվարդ Մելքոնյանը ցուցմունք տվել նախկին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի դեմ՝ նոտարներից տարածք խլելու գործով։ Զարմանալի է, սակայն, որ իրեն նախկին իշխանության զոհ հռչակած Ալվարդ Մելքոնյանը Նոր Հայաստանի անկախ դատական համակարգից չի պահանջում վերականգնել իր նոտարական կարգավիճակը։ Ի՞նչու։ Գուցե Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն, այնուամենայնիվ, իրավացի՞ է եղել նրա լիազորությունները կասեցնելու և ապա դատական կարգով դադարեցնելու հարցում։ Եթե այդպես է, ապա ինչու՞ պետք է օրինախախտ նոտարի ցուցմունքը հիմք ծառայի նախկին պաշտոնյայի դեմ հարուցված կասկածելի քրեական գործի վարույթի համար։ Ինչքանո՞վ կարող է այդ գործի շրջանակներում նախկին նոտարի ցուցմունքը լինել օբյեկտիվ։
Պատասխանը մեկն է, Հայաստանի քաղաքական իշխանությունը Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնանկ անելու համար պատրաստ է կիրառել բոլոր հնարավոր և անհնարին մեխանիզմները։ Գործընթացի սրությունն իր արտացոլումն է գտել նաև ԵԽԽՎ հայտարարության մեջ, որով կառույցն իր խորը մտահոգությունն է հայտնել Հայաստանի կառավարության կողմից Սահմանադրական դատարանի նկատմամբ կիրառվող ճնշումների կապակցությամբ․
«Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։ Վերահսկողությունն ու փոխզսպումը անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգվեն գործով և բառերով, ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ»,-ասված է ԵԽԽՎ հայտարարության մեջ։
Վռամ Սուքիասյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
«Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
«Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
«Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի մոտ, որը կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
Նոր ընտրություններում հաղթելով, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց․ Արտակ Զաքարյան
Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին
Եկեք թախտի տակ պառկող ընկերությունների հետ պայմանագրերը խզենք, վախենում են ծանուցվեն․ Ավինյան
Ունենք 15 օր հին հարցերին պատասխան տալու համար, ինչից հետո կորոշենք՝ պատժի ինչ միջոցներ կիրառել․ Ավինյան
Փաշինյանն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների, նման տպավորություն կա․ Էդգար Ղազարյան
Հրայր Թովմասյանի գործի շրջանակներում ողջամիտ ժամկետները 4 տարի է՝ խախտվել են, այս քրգործն ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունվել․ Արամ Օրբելյան
«Ինձ ուղարկվող ծանուցումը ինչո՞ւ եք ուրիշ տեղ ուղարկել». Հրայր Թովմասյանի գործով դատական հաջորդ նիստին կներկայացվեն պաշտպանական ճառերը
Չեն կարողանում հովիվ գտնել, որ արածեցնեն կենդանիներին, դրա համար էլ ոլորտում խնդիր կա. Փաշինյան
Աշնանը ՀՀ-Ադրբեջան ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ շրջանակային համաձայնագիր կնքելու հավանականություն կա․ Հակոբ Բադալյան
- 20:41 • 13.09.24 Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
- 22:30 • 11.09.24 Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
- 22:29 • 11.09.24 Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
- 20:46 • 11.09.24 Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
- 12:54 • 11.09.24 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
- 20:45 • 06.09.24 Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
- 16:04 • 06.09.24 Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
- 20:00 • 05.09.24 Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
- 15:16 • 05.09.24 «Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:21 • 05.09.24 Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
- 20:53 • 04.09.24 Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
- 13:48 • 04.09.24 Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
- 13:26 • 03.09.24 Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
- 12:36 • 03.09.24 «Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
- 12:00 • 03.09.24 4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
- 11:53 • 03.09.24 Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
- 21:07 • 02.09.24 Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
- 20:39 • 02.09.24 Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 20:09 • 02.09.24 Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
- 16:30 • 02.09.24 Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
- 14:51 • 31.08.24 Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
- 14:27 • 31.08.24 Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
- 13:53 • 31.08.24 Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
- 13:42 • 31.08.24 Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
- 13:29 • 31.08.24 ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
- 13:08 • 31.08.24 Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
- 13:05 • 29.08.24 Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
- 11:49 • 29.08.24 Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
- 20:46 • 28.08.24 Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
- 17:29 • 28.08.24 Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
- 17:28 • 28.08.24 Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի մոտ, որը կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
- 20:33 • 26.08.24 Նոր ընտրություններում հաղթելով, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց․ Արտակ Զաքարյան
- 12:44 • 26.08.24 Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին
- 11:14 • 26.08.24 Եկեք թախտի տակ պառկող ընկերությունների հետ պայմանագրերը խզենք, վախենում են ծանուցվեն․ Ավինյան
- 11:13 • 26.08.24 Ունենք 15 օր հին հարցերին պատասխան տալու համար, ինչից հետո կորոշենք՝ պատժի ինչ միջոցներ կիրառել․ Ավինյան
- 21:02 • 23.08.24 Փաշինյանն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների, նման տպավորություն կա․ Էդգար Ղազարյան
- 13:16 • 22.08.24 Հրայր Թովմասյանի գործի շրջանակներում ողջամիտ ժամկետները 4 տարի է՝ խախտվել են, այս քրգործն ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունվել․ Արամ Օրբելյան
- 13:11 • 22.08.24 «Ինձ ուղարկվող ծանուցումը ինչո՞ւ եք ուրիշ տեղ ուղարկել». Հրայր Թովմասյանի գործով դատական հաջորդ նիստին կներկայացվեն պաշտպանական ճառերը
- 12:27 • 22.08.24 Չեն կարողանում հովիվ գտնել, որ արածեցնեն կենդանիներին, դրա համար էլ ոլորտում խնդիր կա. Փաշինյան
- 20:46 • 21.08.24 Աշնանը ՀՀ-Ադրբեջան ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ շրջանակային համաձայնագիր կնքելու հավանականություն կա․ Հակոբ Բադալյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 12:59 • 13/09 «Ձեր ձայնը չբարձրացնեք», «դատարանը կարող է Ձեզ հեռացնել նիստերի դահլիճից». վեճ դատարանում՝ դատավորի և Հրայր Թովմասյանի միջև Դատական նիստի ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի և Հրայր Թովմասյանի միջև այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանը փորձում էր պարզաբանել, որ իր ու պաշտպան Արամ Օրբելյանի ասածները տարբեր են:
-
Քաղաքականություն 14:46 • 13/09 Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» պնդմանը «Միևնույն ժամանակ, մենք չենք դադարեցնում թուրք ընկերներին և գործընկերներին մեր տեսակետը, մեր դիրքորոշումը բացատրելու մեր նպատակաուղղված փորձերից: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում դա թույլ կտա Անկարային ավելի լավ հասկանալ մեզ և համաձայնել մեր փաստարկների հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
-
Սպորտ 16:48 • 13/09 Բեքհեմը մեկնել է Շվեդիա՝ վերջին հրաժեշտը տալու սիրելի մարզչին (լուսանկարներ) Շվեդիայում վերջին հրաժեշտն են տվել Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն Յորան Էրիկսոնին Հուղարկավորման արարողությանը ներկա են եղել մարզական աշխարհի հայտնի դեմքեր, այդ թվում՝ անգլիական ֆուտբոլի աստղ Դև
-
Քաղաքականություն 13:30 • 13/09 Պուտինի այցը Բաքու Իրան-Ռուսաստան լարվածություն է առաջացրել «Զանգեզուրի միջանցքի» հարցում. Jamestown Foundation «Չնայած «Զանգեզուրի միջանցքում» (չակերտները՝ Tert.am) վերաբերյալ Իրանի հետևողական մտահոգություններին, սա առաջին դեպքն է, երբ նրա քննադատությունը բացահայտորեն ուղղված է Ռուսաստանին: Հիմնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա։ Գուցե, Իրանի իշխանությունները մտածում...
-
Իրավունք 19:23 • 13/09 Քոչարյանի և մյուսների գործի քննությունը կսկսվի նորից․ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը Վճռաբեկ դատարանի կայքի համաձայն՝ սեպտեմբերի 12-ին Վճռեաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բավարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ բեկանելով դատական ակտը և ուղարկելով գործը նոր քննության՝ Հակակոռուպցիոն դատարան։
-
Իրադարձային 14:51 • 13/09 ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Սնուպ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ «Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության բոլոր գործերն ուղարկում են ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ գնահատման»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
-
Մամուլի տեսություն 08:28 • 13/09 Կոռուպցիոն «վարակը»՝ իշխանության շարքերում. Ավանեսյանի 600 մլն-ի հետքերով.«Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ առողջապահության նախարաից հետաքրքրվել՝ այդ ինչպես է պատահել, որ նորաբաց «Ուիգմոր» ԲԿ-ն ստացել է 600 մլն դրամի պետպատվեր, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնը, ըստ մամուլի, անմիջական կապ ունի Անահիտ Ավանեսյանի մայրիկի հետ։
-
Իրավունք 12:59 • 13/09 «Ձեր ձայնը չբարձրացնեք», «դատարանը կարող է Ձեզ հեռացնել նիստերի դահլիճից». վեճ դատարանում՝ դատավորի և Հրայր Թովմասյանի միջև Դատական նիստի ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի և Հրայր Թովմասյանի միջև այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանը փորձում էր պարզաբանել, որ իր ու պաշտպան Արամ Օրբելյանի ասածները տարբեր են:
-
Քաղաքականություն 14:46 • 13/09 Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» պնդմանը «Միևնույն ժամանակ, մենք չենք դադարեցնում թուրք ընկերներին և գործընկերներին մեր տեսակետը, մեր դիրքորոշումը բացատրելու մեր նպատակաուղղված փորձերից: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում դա թույլ կտա Անկարային ավելի լավ հասկանալ մեզ և համաձայնել մեր փաստարկների հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
-
Սպորտ 16:48 • 13/09 Բեքհեմը մեկնել է Շվեդիա՝ վերջին հրաժեշտը տալու սիրելի մարզչին (լուսանկարներ) Շվեդիայում վերջին հրաժեշտն են տվել Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն Յորան Էրիկսոնին Հուղարկավորման արարողությանը ներկա են եղել մարզական աշխարհի հայտնի դեմքեր, այդ թվում՝ անգլիական ֆուտբոլի աստղ Դև
-
Քաղաքականություն 13:30 • 13/09 Պուտինի այցը Բաքու Իրան-Ռուսաստան լարվածություն է առաջացրել «Զանգեզուրի միջանցքի» հարցում. Jamestown Foundation «Չնայած «Զանգեզուրի միջանցքում» (չակերտները՝ Tert.am) վերաբերյալ Իրանի հետևողական մտահոգություններին, սա առաջին դեպքն է, երբ նրա քննադատությունը բացահայտորեն ուղղված է Ռուսաստանին: Հիմնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա։ Գուցե, Իրանի իշխանությունները մտածում...
-
Իրավունք 19:23 • 13/09 Քոչարյանի և մյուսների գործի քննությունը կսկսվի նորից․ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը Վճռաբեկ դատարանի կայքի համաձայն՝ սեպտեմբերի 12-ին Վճռեաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բավարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ բեկանելով դատական ակտը և ուղարկելով գործը նոր քննության՝ Հակակոռուպցիոն դատարան։
-
Իրադարձային 14:51 • 13/09 ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Սնուպ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ «Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության բոլոր գործերն ուղարկում են ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ գնահատման»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
-
Մամուլի տեսություն 08:28 • 13/09 Կոռուպցիոն «վարակը»՝ իշխանության շարքերում. Ավանեսյանի 600 մլն-ի հետքերով.«Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ առողջապահության նախարաից հետաքրքրվել՝ այդ ինչպես է պատահել, որ նորաբաց «Ուիգմոր» ԲԿ-ն ստացել է 600 մլն դրամի պետպատվեր, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնը, ըստ մամուլի, անմիջական կապ ունի Անահիտ Ավանեսյանի մայրիկի հետ։
-
Իրադարձային 12:28 • 09/09 Ես ողջ եմ, կգամ ու ամեն ինչ կպատմեմ. օրեր շարունակ Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել է ընկերներին Նա արդեն հեռախոսային կապ է հաստատել նաև ոստիկանության Մաշտոցի և Մարտունու բաժինների ղեկավարների հետ ու հայտնել այն, ինչ-որ իր ընկերներին է ասել, թե կգամ ու պատճառը կասեմ։
-
Մամուլի տեսություն 08:15 • 12/09 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն տուգանվել է 10 հազար դրամով․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթղթերը, որոնք վկայում են տուգանքի եւ դրա դեմ ներկայացված բողոքի մասին: Եվ այս անթույլատրելի երեւույթի դեմ պայքարի լավագույն ձեւը հավատավոր դառնալն ու մեր սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելն է։
-
Սպորտ 15:57 • 08/09 «Չելսի»-ի հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ․ Չանչարևիչ Հայաստանի ազգային հավաքականի և «Նոա»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Լատվիայի նկատմամբ 4:1 հաշվով տարած հաղթանակից հետո Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա խաղերին նախապատրաստվելու մասին:
-
Իրադարձային 12:33 • 09/09 Արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ մտերմության լուրերին «Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պաշտոնն ինձ վստահելու համար: Իմ ամենօրյա աշխատանքով կապացուցեմ Հայաստանի Հանրապետության և կառավարության որդեգրած ռազմավարություններին իմ նվիրվածությունը»,-ասել է նա:
-
Իրադարձային 12:11 • 11/09 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Բագրատյանն առաջակեց՝ ով շտապում է, թող նա էլ գնա: «Եթե շտապում ենք ժողովուրդ ջան, եկեք այսպես պայմանավորվենք՝ նախագիծը բերենք, ոչ էլ քննարկենք, քվեարկենք գնա»:
-
Տնտեսություն 16:13 • 10/09 BMW-ն հետ է կանչում 1,5 մլն ավտոմեքենա BMW-ի համար դա կհանգեցնի հարյուրավոր միլիոն եվրոների լրացուցիչ երաշխիքային ծախսերի: Ուստի ընկերությունը ստիպված է եղել վերանայել այս տարվա շահույթի իր կանխատեսումը։ Ընկերության արժեթղթերի գինն անմիջապես նվազել է 7%-ով, միտումը պահպանվում է նվազման։
-
Իրադարձային 20:45 • 08/09 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը պարբերաբար համապատասխան օգնություն է ցուցաբերել քաղաքացիներին, ոմանց մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենաներին, ոմանց՝ անվտանգ տարածք:
Գիտություն/տեխնիկա
-
16:05 • 11.09.24 Huawei-ն ներկայացրել է աշխարհում առաջին կրկնակի ծալվող սմարթֆոնը
Մշակույթ
-
11:11 • 13.09.24 Sotheby's-ում 6,9 մլն դոլարով հազվագյուտ Աստվածաշունչ է վաճառվել
-
14:43 • 10.09.24 Կյանքից հեռացել է փիլիսոփա, թարգմանիչ Կարեն Սվասյանը
Իրադարձային
-
20:03 • 13.09.24 Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի
Մամուլի տեսություն
-
08:41 • 13.09.24 Տեղի կունենա արդյոք ընդդեմ եկեղեցու ակցիան․ «Հրապարակ»
Ժամանց
-
11:40 • 10.09.24 Սելենա Գոմեսը խոստովանել է, որ չի կարող երեխա ունենալ