Երկու երեխա ունեցող բրիտանուհին չի իմացել երրորդ հղիության մասին մինչև ծննդաբերության պահը

04:09 • 06.02.20

Անգլիական Դադլի քաղաքի բնակչուհի Սել Գեսթը, որը երկու երեխայի մայր է, պատմել է, որ գաղափար չի ունեցել իր երրորդ երեխայով հղիության մասին, քանի դեռ չէին սկսվել երկունքի ցավերը:

Ինչպես ներկայացնում է The Sun պարբերականը, 2018-ի հունվարի 26-ին բրիտանուհին արթնացել է որովայնի հատվածում ուժեղ ցավերով: Իր դուստրերին կերակրելուց հետո նա կրկին պառկել է անկողնում: Ցավերի սաստկանալուն պես նա շտապ օգնություն է զանգահարել: Լսելով նրա նշած աշտանիշերը՝ մասնագետը ենթադրել է, որ դրանք ծննդաբերության ցավեր են, ինչին ի պատասխան 24-ամյա Սելը ծիծաղել է:

Բրիտանուհին մտածում էր, որ չի կարող հղի լինել, քանի որ հակաբեղմնավորիչներ էր ընդունում, ինչպես նաև նրա մոտ ամեն ամիս դաշտանային ցիկլ է եղել, իսկ որովայնը չէր մեծացել:

Արդյունքում չդիմանալով ցավերին՝ նա ծննդաբերել է իր իսկ անկողնում՝ հեռախոսով հետևելով բուժաշխատող հրահանգներին: Նա որդի է լույս աշխարհ բերել: Կանչով ժամանած բժիշկները նորածնին և ծնդդկանին տեղափոխել են հիվանդանոց: Նշվում է, որ թեև հղիության ընթացքում Սելն ալկոհոլ է օգտագործել, տղան բացառապես առողջ է ծնվել: