ՔԿ Երևանի քննչական վարչության պետ է նշանակվել Գագիկ Ջհանգիրյանի փեսան

15:29 • 07.02.20

Հունվարի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի պաշտոնից Ջոն Ֆարխոյանի ազատվելուց հետո նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Անրի Վարդանյանը: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արամ Ավետիսյանը:

Նշենք, որ Անրի Վարդանյանը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է: Ի դեպ, Անրի Վարդանյանը «թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018 թ.-ի հոկտեմբերի 16-ին նշանակվել էր ՊԵԿ «Զվարթնոցի» մաքսատան պետ:

Վահագն Վերմիշյանը ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

ՔԿ Երևանի քննչական վարչության պետ է նշանակվել Գագիկ Ջհանգիրյանի փեսան