Ռուս աշակերտուհին 1 դոլարով ձեռք է բերել Սթիվեն Քինգի պատմվածքի էկրանավորման իրավունքը

23:10 • 09.02.20

Ամերիացի գրող Սթիվեն Քինգը «Կինը հիվանդասենյակում» պատմության էկրանավորման իրավունքը 1 դոլարով վաճառել է Տոմսկի բնակչուհի Դիանա Կոստիրինային: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ֆիլմը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը:

Պրոդյուսերի խոսքով՝ էկրանավորման իրավունքի փոխանցումը տեղի է ունեցել Քինգի Dollar Babies նախագծի շրջանակներում, որի նպատակն է կինոդպրոցների սաներին և ուսանողներին հնարավորություն տալ ֆիլմ նկարահանել իր պատմվածքներից մեկի հիման վրա:

Դիանան սովորել է «Сибирские киномастерские» նախագծում, որի ղեկավարն էլ հանդիսանում է ֆիլմի պրոդյուսերը:

Քինգի «Կինը հիվանդասենյակում» ստեղծագործությունը պատմում է տղամարդու մտածմունքների մասին, որը պետք է անօրինական ճանապարհով էֆթանազիայի ենթարկի իր մորը, որը հիվանդասենյակում մահանում է ստամոքսի քաղցկեղից: