«Լուսավոր Հայաստան»–ը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ոչ մի ճամբարում չի լինելու․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Տեղի ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների մամուլի ասուլիսը։
Բանախոսներն անդրադարձան սպասվող սահմանադրական հանրաքվեի հետևանքով ստեղծված ներքաղաքական իրավիճակին։
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան»–ը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ոչ մի ճամբարում չի լինելու։










