Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմակայանը
Բաղդադում հրթիռային հարձակման է ենթարկել Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ռազմակայաններից մեկը, հայտնում է ria.ru-ն՝ ամերիկյան ռազմական աղբյուրին հղումով:
Զոհերի, վիրավորների, ինչպես նաև նյութական վնասի չափի վերաբերյալ տեղեկություն չկա:
Հայտնի չէ նաև, թե քանի հրթիռ է արձակվել և ինչ թիրախներ են դրանք խոցել:
Ավելի ուշ կոալիցիայի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հարձակման հետևանքով զոհեր չկան:
Բրիտանական The Guardian-ը հավելում է, որ հրթիռներն ընկել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու:










