Gucci-ին և Louis Vuitton-ին մեղադրել են աշխատակիցների դեմ դավադրություն կազմակերպելու համար

22:05 • 16.02.20

Իտալական Gucci, ֆրանսիական  Louis Vuitton նորաձևության տներին և ամերիկյան Saks խանութների ցանցին մեղադրել են աշխատակիցների դեմ դավադրություն կազմակերպելու համար:

Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, ընկերությունների երեք նախկին աշխատակիցներ հայց են ներկայացրել Նյու Յորքի դատարան, որում պնդում են, որ իրենց նախկին գործատուները պայմանավորվել են աշխատանքի չընդունել մարդկանց, որոնք 6 ամսից քիչ են աշխատել դավադրության մասնակից մրցակիցներից որևիցե մեկի մոտ:

Այս մասին հայտնի է դարձել, երբ Saks-ի աշխատակցուհին գրել է Louis Vuitton-ի մենեջերին, որ աշխատանք է փնտրում: «Մենք խիստ կանոններ ունենք, որոնց պետք է հետևենք: Ցավում եմ»,- ասել է ֆրանսիական նորաձևության տան ներկայացուցիչը՝ մատնանշելով համաձայնագիրը: