Սիրիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը պայմանավորված է ոչ միայն արտաքին, այլև ներքին գործոնով. Արաքս Փաշայան
Tert.am-ը արաբագետ, Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արաքս Փաշայանի հետ զրուցել է վերջերս Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նշանակության վերաբերյալ:
-Տիկին Փաշայան, վերջին օրերին հայկական մեդիա հարթակներում և սոցցանցերում մի շարք քննարկումներ ծավալվեցին՝ կապված Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևի հետ։ Ի՞նչ գնահատական կարելի է տալ այդ քննարկումներին։
-Հնչած կարծիքներում, ընդհանուր առմամբ, անդրադարձ կար խնդրի առանձին կողմերին։ Իմ պատկերացմամբ՝ հարցը համակողմանի գնահատականի կարիք ունի։ Մասնագետների մի մասը նշում էր, որ բանաձևը պետք է հիմնականում դիտարկել Սիրիայի և դրա շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացների, թուրք-սիրիական թշնամական հարաբերությունների, մասնավորապես՝ Իդլիբի թնջուկի համատեքստում։ Միևնույն ժամանակ, կարծես բաց թողնվեց կամ ճիշտ գնահատական չտրվեց այն հարցին, թե հայկական լոբբինգը Սիրիայում որևէ դեր ունեցավ նշված բանաձևի ընդունման հարցում, թե՝ ոչ։ Հանդիպեցի նաև մի կարծիքի, որի հեղինակն ասում էր, որ Սիրիայի պետությունն ավելի ճիշտ կլինի գնահատական տա իր կողմից մարդու իրավունքների ոտնահարումների բազմաթիվ փաստերին և այլն։
Միանգամայն համաձայն լինելով այն տեսակետի հետ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձել է Երևանի կամ հայկական Սփյուռքի հետ այլևս կապ չունեցող միջազգային գործոն, որը ցանկացած պահի կարող է օգտագործվել պետությունների, ուժային կենտրոնների և տարբեր շրջանակների շահերը սպասարկելու համար, կցանկանայի նշել, որ Սիրիայի խորհրդարանի բանաձևը միայն «աշխարհաքաղաքականություն» չէ։
Ընդհանրապես, կարիք կա հարցերին նայել ոչ միայն աշխարհաքաղաքականության, ինչը որ անհերքելի է, այլ նաև պատմական հեռանկարի տեսանկյունից՝ մի շարք ներքին և արտաքին գործոնների համադրմամբ։ Մյուս կողմից` Սիրիայում մարդու իրավունքների հետ կապված հարցերին հղում անելը, ինչպես ասում են, այլ խոսակցության թեմա է, որը ոլորտային մասնագետների համար անշուշտ կարևոր հարց է։ Մենք այսօր պետք է փորձենք նախևառաջ գնահատական տալ բանաձևի պատմական նշանակությանը։
- Սիրիայի խորհրդարանի բանաձևին անդրադարձավ նաև ՀՀ ԱԳՆ-ն։
- Շատ ողջունելի է այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳՆ-ն անմիջապես արձագանքեց և բարձր գնահատեց բանաձևը, չնայած տեքստի մեջ կան որոշ խրթին ձևակերպումներ։ Օրինակ` նշված է․ «Այս բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի»։ Այսինքն՝ առանց բանաձևի հայ և սիրիացի ժողովուրդների բարեկամությունը չէ՞ր փաստվի․․․ Բոլորն էլ, կարծում եմ, գիտակցում են, որ պետք է խուսափել հայ-արաբական հարաբերությունները Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապելուց։
-Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովի կողմից:
-Այո', բանաձևը օրակարգ է բերվել «Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովը», որի նախագահը Սիրիայի խորհրդարանի անկախ թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ, թարգմանիչ, գրող դր․ Նորա Արիսյանն է, մի մարդ, ով երկար տարիներ զբաղվել է Օսմանյան կայսրության կողմից 19-րդ դարի երկրորդ կեսին հայերի դեմ իրականացված ջարդերի և 1915-1923 թթ․ Հայոց ցեղասպանության մասին սիրիական սկզբնաղբյուրների և վկայությունների համակողմանի ուսումնասիրությամբ։ Նա զգալի աշխատանք է կատարել նաև Սիրիայում Հայոց ցեղասպանության թեման հանրայնացնելու առումով։ Դեպքերն այնպես դասավորվեցին, որ ներկա փուլում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դափնիները հենց Նորայինն են։ Հույս ունեմ, որ այս հանգամանքը գիտակցում են նաև սիրիահայ ազգային այն ուժերն ու անհատները, ովքեր երկար տարիներ կարևոր ու հետևողական աշխատանք են կատարել Հայ դատի ուղղությամբ։
Բանաձևի տեքստի պատմական մասը, կարծում եմ, բավական հաջող է։ Դրանում փաստված է, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի տարածքի վրա 1915-1923 թթ․ ընթացքում։ Նաև նշվում է, որ սիրիացի ժողովուրդը հայերի նկատմամբ կիրառված ոճիրների ականատեսն է եղել, որոնք տեղի են ունեցել «19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ թուրք-օսմանցիների հրամանով»։ Հատկանշական է, որ հարցի քննարկմանը մասնակցել են բավական մեծ թվով՝ ավելի քան երեսուն պատգամավորներ: Ելույթ է ունեցել նաև Ժողովրդական ժողովի նախագահ Համուդա Յուսուֆ Ալ-Սաբբաղը։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ բանաձևն անցել է միաձայն։ Նույն օրը սիրիական հեռուստատեսությամբ բազմաթիվ հաղորդումներ են հեռարձակվել Հայոց ցեղասպանության թեմայով։ Կասկածից վեր է նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը առանց նախագահ Բաշար Ալ-Ասադի աջակցության անհնար կլիներ առաջ տանել։ Վերջին տարիների նա իր ելույթներում մի քանի անգամ բարձր է գնահատել պատերազմի ծանր շրջանում Սիրիայի հայ համայնքի քաղաքացիական կեցվածքը, ինչպես նաև հնարավորինս աջակցել է սիրիահայ համայնքի կրթական և ընդհանրապես ազգային խնդիրների լուծմանը։
-Հատկանշական է, որ Սիրիայի խորհրդարանն իր «աջակցությունն է հայտնում եղբայրական հայ ժողովրդին և դատապարտում պատմական իրողությունը ժխտող և խեղաթյուրող ցանկացած փորձ»:
-Սա շատ կարևոր հանգամանք է։ Նաև չմոռանանք նշել, որ Սիրիայի խորհրդարանը դատապարտեց նաև Օսմանյան կայսրությունում ասորիների և սիրիացիների ջարդերը։ Սիրիան փաստորեն դարձավ առաջին մուսուլմանական, բայց երկրորդ արաբական պետությունը, որը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը այդ դեպքերից ավելի քան մեկ դար անց։ Հիշենք նաև, որ Մերձավոր Արևելքում առաջին պետությունը, որը 1997 թ․ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Լիբանանն է։
-Հետաքրքրական է, որ Սիրիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք օրակարգային հարց չի եղել, նույնիսկ կար մի շրջան, երբ թուրք-սիրիական հարաբերությունները բավական ջերմ էին։ Նախագահ Բաշար Ալ-Ասադը Երևանում 2009 թ․ չայցելեց Ծիծեռնակաբերդ։
-Չնայած Ձեր նշած իրողությանը՝ հայկական ազգային կառույցները Սիրիայում Հայ Առաքելական Եկեղեցու անթիլիասական և էջմիածնական թեմերի հովանավորությամբ միշտ էլ հնարավորություն ունեցել են նշել Հայոց ցեղասպանության տարելիցները և այդ թեմայով բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել։ Սիրիայի Արաբական Հանրապետությունում հավատարմագրված ՀՀ առաջին դեսպան Դ․ Հովհաննիսյանը, ինչպես նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսները մշտապես մասնակցել են Հայոց ցեղասպանությանը նվիրված համայնքային միջոցառումներին։ Նշենք, որ հարցին լավատեղյակ էր նախագահ Հաֆեզ Ալ-Ասադը, ով դեռևս 1980 թ․ Երևանում այցելեց Ծիծեռնակարբերդ։ Հենց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ Հաֆեզ Ալ-Ասադը նշեց, որ՝ «Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է»։
1980-1990-ականներին, պայմանավորված ջրային խնդրով, «հողային պահանջատիրության» հարցով, և վերջապես քրդական գործոնով, թուրք-սիրիական հարաբերությունները շարունակում էին մնալ չափազանց բարդ ու խնդրահարույց։ 1990-ականների վերջին Սիրիան և Թուրքիան գտնվում էին պատերազմի շեմին, բայց 1998 թ․ Ադանայի պայմանագրից հետո լարվածությունը թուլացավ։ Արդեն Բաշար Ալ-Ասադի իշխանության գալուց հետո, մասնավորապես 2002 թ․, թուրք-սիրիական «մեղրամիսի» շրջանում, Անկարայի ճնշումների արդյունքում, չնայած սիրիահայ համայնքի և Հայաստանի նկատմամբ ջերմ ու բարեկամական կեցվածքին, Սիրիայում պետական մակարդակով կոշտ գրաքննություն սկսվեց Հայոց ցեղասպանության գիտական հրատարակությունների ու հասարակական խոսույթի նկատմամբ։ Սահմանափակվեց Սիրիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայկական ազգային կառույցների կազմակերպած միջոցառումների հանրայնացումը։ Պարզ է, որ Դամասկոսը չէր ցանկանում որևէ կերպ վնասել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը Սիրիայում իր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով մշտադիտարկման էր ենթարկում Հայոց ցեղասպանության քարոզչությանն առնչվող բոլոր շարժերը։ Չնայած Բաշար Ալ- Ասադը 2009 թ․ հունիսին Երևանում չայցելեց Ծիծեռնակաբերդ, սակայն մեկ ամիս անց՝ հուլիսին, Բաքու կատարած այցի օրերին չայցելեց նաև «Շահիդների պուրակ»։ Սիրիայում հայերի համար որոշակիորեն ճնշող այս իրավիճակը շարունակվեց մինչև 2011 թ․ հայտնի դեպքերը։ Հետո սկսվեց «ձնհալը»։
-Այնուամենայնիվ, իրավիճակը փոխվեց։
-Այո, իհարկե փոխվեց։ 2015 թ․ մարտին Սիրիան մոտ էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ժողովրդական ժողովում կազմակերպվեցին Հայոց ցեղասպանության լսումներ, հատուկ նիստ գումարվեց։ Հիմնական բանախոսը Ն․ Արիսյանն էր։ Սիրիացի խորհրդարանականների հետ հանդիպումներին մասնակցել է նաև Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ա․ Փոլադյանը։
Ես միանգամայն պատասխանատվությամբ ուզում եմ ասել, որ սիրիական հասարակությունը վաղուց է ընդունել Հայոց ցեղասպանությունը, որը դրա ականատեսն ու վերապրողների աջակիցն է եղել։ Կան շատերը, ովքեր այսօր էլ հիշում են այդ հեռավոր ողբերգական դեպքերը, որոնց մասին լսել են իրենց ավագներից։ Դեյր-Զորում և Սիրիայի այլ շրջաններում կան մարդիկ, որոնց տատիկները կամ նախատատերը Հայոց ցեղասպանությունը վերապրած և մազապուրծ փրկված հայուհիներ են։ Տարիների ընթացքում հայերի ողբերգությունը Սիրիայում դարձել է հասարակական գիտակցության մաս, նաև՝ մշակույթի ու արվեստի նյութ։ Այս թեմայով գրվել են պատմվածքներ, բանաստեղծություններ, սցենարներ, նկարահանվել են ֆիլմեր, ստեղծվել են գեղարվեստական գործեր և այլն։
-Դուք նշեցիք, որ այլ գործոններ նույնպես կարևոր են եղել։
-Կարծում եմ՝ բանաձևի ամենահիմնական շահառուն հենց սիրիահայ համայնքն է, որը սիրիացիների հետ միասին կիսեց պատերազմի ծանր փորձությունը։ Ինչ-որ իմաստով սա նաև սիրիական պետության երախտագիտությունն է սիրիահայ համայնքին, եթե մի կողմ դնենք թուրքական գործոնը, ինչը, վստահաբար, չափազանց մեծ դեր է ունեցել։ Սիրիայում հայկական ներկայությունը և հայկական ազգային կառույցների գործունեությունը Հայ դատի հարցում վերջին տասնամյակներում նույնպես կարևոր է եղել ընդհանուր տրամադրությունների ձևավորման հարցում։ Այսինքն՝ առանց հասարակական կարծիք ձևավորելու, եթե ոչ անհնար է, ապա հեշտ չէ որևէ բանաձև ընդունել՝ ինչքան էլ քաղաքական շահեր լինեն։
Պետք է նշել նաև, որ Սիրիայում Հայաստանի Հանրապետությանն ու հայությանն առնչվող կարևոր հարցերի մասին հասարակական պատկերացումների ձևավորմանն անուղղակի և ուղղակի աջակցել և աջակցում են Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Դամասկոսում և Հալեպում։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, ես հղում կանեմ Սիրիայում իր պաշտոնավարման շրջանում դեսպան Ա․ Փոլադյանի մի կարևոր նախաձեռնությանը՝ կապված Հայոց ցեղասպանության ականատես, սիրիացի գործիչ Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերի հրատարակության հետ (տե՛ս «Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին», Դամասկոս, 2017 (թարգմանությունը՝ արաբերեն բնագրից, առաջաբանը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Ա․ Փոլադյանի և Լ․ Սարգսյանի): Պետք է նշել նաև, որ վերջին շրջանում Սիրիա-Հայաստան հարաբերություններում դրական մեծ տեղաշարժ է առաջացրել նաև Հալեպում տեղակայված ՀՀ Հումանիտար առաքելությունների կենտրոնի գործունեությունը։
-Հնարավո՞ր է արդյոք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչեն արաբական այլ երկրներ նույնպես։
-Սա շատ բարդ խնդիր է։ Եթե Թուրքիայի հետ հակասություններ ունեն, հնարավոր է՝ ճանաչեն։ Կարծում եմ՝ այդ հարցին որոշ չափով մոտ է Եգիպտոսը։ Եգիպտական հասարակությունը նույնպես վաղուց ծանոթ է Հայոց ցեղասպանությունը։
Հռիփսիմե Հովհանննիսյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Տնտեսություն 12:13 • 02/05 ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Ապրիլի 25-ին Ստարովոյտը հարցում է անցկացրել իր թելեգրամյան ալիքում. կարելի էր «կողմ» կամ «դեմ» արտահայտվել տաքսիներում միգրանտների աշխատանքի սահմանափակումների ներդրմանը։ Այս որոշման օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 82%-ը։
-
Իրադարձային 09:16 • 02/05 Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը 18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:
-
Քաղաքականություն 00:03 • 02/05 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Նիկոլ Փաշինյան Այդպիսի դեպք չի եղել այս ընթացքում, որ մենք արբանյակային լուսանկարի վրա դնենք կետ և արբանյակային լուսանկարի կետը, որ գնանք, հետո ֆիզիկապես գետնի վրա դնենք իրար վրա՝ համընկնեն:
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Ժամանց 12:32 • 01/05 Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադարձությունները վերապրած նախնիների և հայկական արմատների մասին (տեսանյութ) Դերասանը բացահայտել է, որ 1915-ին թուրքերը սպանել են մեծ տատի ամուսնուն և յոթ երեխային: Ի վերջո կինը հայտնվել է ճամբարում, որտեղ հղիացել է թուրքերի հետ համագործակցող գերմանացի սպայից: Թավրիզը լույս աշխարհ է բերել խարտյաշ աղջկա, որին անվանել է Սիրարփի: Վերջինս Մանգանյելոյի տատն է:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
Քաղաքականություն
-
16:41 • 02.05.24 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել
Տնտեսություն
-
14:38 • 02.05.24 Լիբանանին 1 միլիարդ եվրո կհատկացվի. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
-
14:15 • 30.04.24 Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում