Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 1886 նոր դեպք է գրանցվել. մահացել է 98 մարդ

06:07 • 18.02.20

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 72 հազարը: Համաճարակի զոհ է դարձել 1868 մարդ, այս մասին հաղորդում է ՉԺՀ Առողջապահության ազգային հանձնաժողովը, գրում է РБК-ն:

Վերջին օրերին երկրի տարածքում գրանցվել է վարակման 1886 հաստատված, նոր դեպք: Նրանց մեծ մասը Հուբեյ քաղաքում է: Փետրվարի 17-ին վարակի հետևանքով մահացել է 98 մարդ:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ այս օրերին 1701 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 27 908 պացիենտի մոտ, որոնք վիրուսի հայտնաբերման համար հետազոտվում էին, վիրուսի ախտանշաններ չեն հայտնաբերվել: