Նախագահը ստացել է ՌՈ պետի և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնանկության առաջարկությունները

13:02 • 19.02.20

Ձախից՝ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյան

Աջից՝ Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյան

ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնանկ անելու առաջարկությունը:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա հայտնեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել պաշտոնանկության առաջարկությունները:

«Նախագահն ունի եռօրյա ժամկետ»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին վարչապետի մոտ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն էր տեղի ունեցել. «Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը: