Ֆինլանդական բանակում կանանց և տղամարդկանց համատեղ կեցության փորձարկում կիրականացնեն

00:00 • 20.02.20

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը բանակային ծառայության ընթացքում կանանց և տղամարդկանց համար ընդհանուր զորանոց հատկացնելու փորձ կիրականացնի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Պաշտպանության նախարարը փետրվարի 18-ին հրաման է արձակել, համաձայն որի՝ համատեղ կեցության փորձարկումը կարող է իրականացվել 2020-2021թթ.: Ընդհանուր զորանոցներում կտեղավորեն նրանք, ովքեր նախապես տվել են համատեղ կեցության համաձայնություն»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, լոգարաններն ու հանդերձարանները կլինեն նախկինի պես առանձին:  Փորձարկմանը մասնակցելը կրում կամավոր բնույթ, իսկ նախնական համաձայնություն տված անձինք ցանկացած պահի, անգամ առանց պատճառը հայտնելու, կարող են հրաժարվել դրանից:

Ներկայումս զորանոցներում տղամարդիկ և կանայք միասին միայն ուսումնամարզական հավաքներ են իրականացնում: