Ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապետը պարգևներ է հանձնել 2019 թ. 10 լավագույն մարզիկներին (տեսանյութ, լուսանկարներ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2019 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հայկական սպորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Վարչապետը նախ հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի նախարար
Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի հանձնաժողովի մեծարգո նախագահ
Բոլոր ժամանակների մեծարգո օլիմպիական չեմպիոններ,
Հարգելի մարզիկներ, մարզիչներ, պետական այրեր
Ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար: Սա գործնական մեկնարկն է մեր քաղաքական այն հայտարարության, թե սպորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն: Երեկ կառավարության նիստում ասացի, բայց չեմ զլանա կրկնել, որ մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչև 2050 թ. զարգացման ռազմավարությունը և այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին՝ արձանագրելով մեր ազգային և պետական նպատակը՝ մինչև 2050 թ. ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ:
Իհարկե, շատերին այս նշաձողը թվում է չափազանց բարձր, բայց դա մեզ ոչ թե հուսահատեցնում է, այլ ընդհակառակը, ոգևորում է, որովհետև չեմպիոն լինելու համար կա մի շատ կարևոր նախապայման՝ տրամադրված լինել անել ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ տրամադրված լինել անել այն, ինչ անհնար է: Եվ հետևաբար, ես այսօրվա մեր միջոցառումը համարում եմ մարդկանց հավաքույթ՝ մի մասը՝ գուցե մարզական բնագավառում, մյուս մասը՝ քաղաքական բնագավառում, որոնք իրենց առաջ ոչ թե խնդիրներ դնում են ըստ դրանց հնարավորության, այլ խնդիրներ դնում են ըստ դրանց անհնարինության: Եվ կարևորը նրանց մեծագույն առաքելությունն անհնարինը հնարավորին դարձնելն է և ոչ միայն անհատապես, ոչ այնքան անհատապես, այլև ընդհանրապես պետության, ժողովրդի, հանրության համար: Այս առումով եմ ես շատ կարևոր համարում Հայաստանում մեծ սպորտի զարգացումը, որովհետև կարծում եմ, որ մեր մարզիկների հաղթանակները միջազգային ասպարեզում ոչ միայն նրանց անհատական հաջողություններն են, ոչ միայն նրանց մարզիչների և մարզադպրոցների հաջողություններն են, այլև նրանք մեծացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ
Սա է մեզ համար սպորտի և մարզական հաջողությունների առանցքային նշանակությունը: Եվ մենք ուզում ենք, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանանք մեծացնել մեր ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, կարողանանք մեծացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Եվ սա ասելով ուզում եմ արձանագրել, որ մեր մարզիկների առաքելությունը, լինելով շատ կարևոր մարզական առաքելություն, նաև ազգային և պետական առաքելություն է: Համենայնդեպս, մենք այդպես ենք ընկալում, և սա է պատճառը, որ մենք ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին, մեր մարզիկների կողքին և մեզնից կախված առավելագույնն անենք Հայաստանում սպորտի զարգացման համար։
Եվ կարևոր եմ համարում սերունդների դաստիարակության և արժեհամակարգային փոփոխություններն անելու իմաստով նաև սպորտի դերը, որովհետև բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ, ցավոք, այսօր Հայաստանում երիտասարդության շրջանում քրեական պսևդոմշակութային ազդեցությունները շատ մեծ են: Ես մեր չեմպիոնների դերը տեսնում եմ նաև սրա մեջ, որ նրանք դառնան ընդօրինակելի կերպար, պատանիներին վստահություն կներշնչեն սեփական ուժերի նկատմամբ և ցույց կտան, թե մարդու նպատակաուղղվածությունը, աշխատասիրությունը, թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձրունքների կարող է հասցնել ոչ միայն յուրաքանչյուր անհատի, այլև մի ամբողջ ժողովրդի, պետության:
Համոզված եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, թե Հայաստանում մարդիկ ինչպիսի հուզմունք են ապրում, երբ ձեր հաղթանակների շնորհիվ բարձրանում է հայոց պետական դրոշը, և հնչում է հայոց պետական հիմնը: Ես ուզում եմ այս տեսարանի մեջ նկարագրել մեր քաղաքական մի շատ կարևոր կարգախոս. մենք ասում ենք, որ մենք պայքարում ենք և աշխատում ենք հանուն ազատ և երջանիկ Հայաստանի: Ընդհանրապես մեզ հարցնում են՝ ի՞նչն է երջանկությունը, ի՞նչ նկատի ունեք երջանկություն ասելով: Կարծում եմ, որ երջանկությունը ոչ թե մշտական, անընդհատ գոյություն ունեցող պրոցես է, երջանկությունը, այդ թվում՝ հանրային երջանկությունն այն բերկրանքի պահերն են, որ մենք՝ որպես ամբողջություն, որպես պետություն, որպես ժողովուրդ, ապրում ենք: Եվ, վստահաբար, ձեր հաղթանակների և այդ հաղթանակներին հետևած պաշտոնական արարողությունների, դրանց նախորդող և հաջորդող շրջանի ինքնազգացողությունն ազգային և պետական երջանկության կարևոր դրսևորումներ են: Եվ նաև այս առումով եմ կարևորում Հայաստանում սպորտի զարգացումը և մեր մարզիկների հաղթանակները հայաստանյան ու միջազգային ասպարեզներում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ չեմպիոնները չեմպիոն չեն ծնվում, նրանք դառնում են: Եթե նույնիսկ ծնվում են չեմպիոնական հատկանիշներով, շատ կարևոր է, որ կարողանանք Հայաստանում զարգացնել մարզական, սպորտային ենթակառուցվածքները, ունենալ լավ մարզադպրոցներ, մարզագույք, խրախուսել լավ մարզիչներին, ունենալ կրթական այնպիսի համակարգ, որը կմատակարարի լավ մարզիչներ: Եվ շատ կարևոր է ընդգծել, որ մեր կառավարությունը նաև այս թեմային է հատուկ ուշադրություն դարձնում: Նախորդ տարի կառավարության մի որոշմամբ որոշում կայացրեցինք գնել այնքան մարզագույք, որքան չէր գնվել վերջին 4-5 տարիների ընթացքում: Եվ դա արվել է ի նշանավորումն մեր քաղաքական հայտարարությունների, որ Հայաստանում սպորտն ունի ռազմավարական նշանակություն:
Եվ ես ուզում եմ ասել, թե մենք ընդհանրապես ի՞նչ ենք ակնկալում այս ամենից: Մենք ակնկալում ենք, որ դուք՝ ՀՀ մարզական հանրությունը և կառավարությունը դառնան դաշնակից, գործընկեր ՀՀ զարգացման ռազմավարական տեսլականը իրագործելու հարցում: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որ դուք զգաք պետության աջակցությունը, և համոզված եմ, որ դուք ձեր գործունեության ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ գիտակցում եք, որ առաքելությունը, որ դուք կատարում եք, ազգային, պետական ռազմավարական առաքելություն է: Եվ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ առաքելությանը այդպիսի նվիրումով տրվելու համար և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլոր ձեռքբերումների համար, որով ևս մեկ աստիճանով մեծացրել եք մեր ազգային և պետական հպարտությունը, և, թույլ տվեք, հավատ և վստահություն ներշնչել, արտահայտել, որ մենք այդպիսի բերկրանքի, երջանկության, հպարտության և հզորության բազմաթիվ ակնթարթների ականատես կլինենք:
Շնորհավորում եմ 2019 թվականի լավագույն մարզիկ ճանաչված մեր մարզիկներին, շնորհավորում եմ նրանց մարզիչներին, ընդհանրապես շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ՀՀ մարզական, սպորտային ողջ հանրությանը՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Եվ ուզում եմ համոզմունք հայտնել, հույս հայտնել, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի կլինի, կկարողանա այդ ծառայությունները գնահատել ըստ արժանվույն: Ինչի՞ եմ ասում՝ հույս ունեմ և չեմ ասում՝ վստահ եմ, որովհետև այդ ծառայություններն անգին են, անգնահատելի են, և այդ առումով ինչպիսին էլ լինի կառավարության արձագանքը, այնուամենայնիվ, այն չի լինի համարժեք: Շնորհակալ եմ և մաղթում եմ մեզ բոլորիս նորանոր հաջողություններ»:
Վարչապետը տարվա 10 լավագույն մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Սլավիկ Գալստյանին, ծանրորդներ՝ Ռուբեն Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին, Հակոբ Մկրտչյանին, մարմնամարզիկ՝ Արթուր Ավետիսյանին, բռնցքամարտիկ՝ Հովհաննես Բաչկովին, սամբիստ՝ Տիգրան Կիրակոսյանին, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին անձամբ է հանձնել պարգևները:
Նիկոլ Փաշինյանը Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի վեցակի, Աշխարհի եռակի չեմպիոն, Սպորտի վաստակավոր վարպետ Արմեն Նազարյանին պարգևատրել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով։
Կառավարության ղեկավարի կողմից սպորտի բնագավառում ներդրած ավանդի համար պարգևատրվել են նաև մի խումբ մարզիչներ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկովը՝ «Միր» քարտերի արգելափակման մասին
Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 17:12 • 29.03.24 Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկովը՝ «Միր» քարտերի արգելափակման մասին
- 15:33 • 29.03.24 Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Իրադարձային 15:25 • 29/03 Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը Մարտի 28ին ադրբեջանական հեռուստատեսությունը AzTV պետք է եթեր հեռարձակեր հարցազրույցը Ղարաբաղի անջատողական ռեժիմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, որը ներկայումս գտնվում է Բաքվի բանտում։ Սակայն վերջերս հայտարա
-
Քաղաքականություն 10:24 • 29/03 Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք» ելք ՀԱՊԿից և Եվրասիական տնտեսական միություն
-
Իրադարձային 09:30 • 29/03 Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 23:42 • 28/03 Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության:
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
Սպորտ
-
14:53 • 29.03.24 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027 թվականին կանցկացվի Երևանում
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»
Իրադարձային
-
19:22 • 29.03.24 Փրկարարները Արփա գետից դուրս են բերել «VAZ»-ը