Արցախում բողոքի ակցիայի մասնակիցներ են բերման ենթարկվել (տեսանյութ)

10:18 • 21.02.20
Արցախում բողոքի ակցիայի մասնակիցներ են բերման ենթարկվել (տեսանյութ)

Արցախում քաղաքացիները մեքենայով շրջում են Ստեփանակերտի փողոցներում, վանկարկելով, որ պահանջում են նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը: 

Artsakh1.am-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը և ասում, որ ձայնային ազդանշաններ են կիրառում, ինչը խոչընդոտ է երթևեկող մյուս քաղաքացիների համար:

Այնուհետև ոստիկանները պահանջում են քաղաքացիներին ներկայանալ բաժին, սակայն վերջինները հրաժարվում են, ինչից հետո իրավապահները նրանց բերման են ենթարկում:

Մանրամասները՝ տեսանյությում։