Հարավային Կորեան հայտնել է նոր կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին

11:23 • 21.02.20

Հարավային Կորեան հինգշաբթի հայտնել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին, գրում է Associated Press-ը:

Դեգու քաղաքի քաղաքապետը 2,5 միլիոն բնակչությանը կոչ է արել դուրս չգալ տներից, քանի որ եկեղեցական հավաքների պատճառով վարակները սրվել են:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կորեական կենտրոնները հայտնել են, որ 63-ամյա հարավկորեացի տղամարդը մահացել է հիվանդանոցում: Պաշտոնյաները նշել են, որ նա երկար ժամանակ շիզոֆրենիայի պատճառով հոսպիտալացված է եղել և վերջերս թոքաբորբի ախտանշաններ ուներ:

Կենտրոնը նաև հայտնել է վարակման 22 նոր դեպքի մասին: Այս նոր դեպքերից 21-ը գրանցվել են Դեգու քաղաքում, որտեղ քաղաքապետը հինգշաբթի կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը և հնարավորության դեպքում դիմակներ կրել նույնիսկ տանը:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանի Հուբեյ նահանգում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2144-ի: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 62 422-ի: 

In this Wednesday, Feb. 19, 2020, photo, workers wearing protective gears spray disinfectant against the coronavirus in front of a church in Daegu, South Korea. The mayor of the South Korean city of Daegu urged its 2.5 million people on Thursday, Feb. 20, to refrain from going outside as cases of a new virus spike. (Lee Moo-ryul/Newsis via AP)

South Korean tourist information helpers, wearing red coats, guide visitors at the Myeongdong shopping district in Seoul, Thursday, Feb. 20, 2020. (AP Photo/Ahn Young-joon)

People suspected of being infected with the new coronavirus wait to receive tests at a medical center in Daegu, South Korea, Thursday, Feb. 20, 2020. The mayor of the South Korean city of Daegu urged its 2.5 million people on Thursday to refrain from going outside as cases of a new virus spiked and he pleaded for help from the central government. (Lee Moo-ryul/Newsis via AP)

Workers wearing protective gears spray disinfectant as a precaution against the new coronavirus at Agricultural and Wholesale Products Center in Daegu, South Korea, Thursday, Feb. 20, 2020. The mayor of the South Korean city of Daegu urged its 2.5 million people on Thursday to refrain from going outside as cases of the new virus, linked to a church congregation, spiked and he pleaded for help from the central government. (Kim Hyun-tae/Yonhap via AP)