Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն շքեղ կերպարով մասնակցել է բրազիլական ամենամյա կառնավալին (լուսանկարներ)

19:51 • 25.02.20

Բրազիլացի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն նախօրեին մասնակցել է Ռիո դե Ժանեյրո քաղաքում մեկնարկած ամենամյա կառնավալին, հայտնում է Daily Mail պարբերականը: 

38-ամյա գեղեցկուհին միջոցառմանը ներկայացել է թանկարժեք քարերով պատված արծաթագույն կրծկալով և նույն երանգի տաբատով: Ամբրոսիոն երեկոյին հատուկ կերպարն ամբողջացրել է նուրբ դիմահարդարմամբ, փողկապի նմանվող շարֆով և քարերով պատված բարձրակրունկ կոշիկներով:

Նախկինում Victoria's Secret ապրանքանիշը ներկայացնող «հրեշտակը»  շքերթի սկզբում ընկերների և մոդելների հետ միասին անցել է տրիբունաների բազմահազար հանդիսատեսի դիմացով, այնուհետև խրախճանքը շարունակել է «բեմից» դուրս հատվածում:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, նախօրեին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացվել է աշխարհով մեկ հայտնի ամենամյա շքեղ կառնավալը: 

Տեղեկությունների համաձայն`կառնավալին այս տարի մոտ 320 000 մարդ է մասնակցում:

Մասնակիցներն ամենահետաքրքիր կերպարներով և հագուստներով ողողել են քաղաքի փողոցները և խելահեղ տոնակատարության մաս դարձել: 

Картинки по запросу "Alessandra Ambrosio showed off another eye-catching look as she continued to party the night away for Carnival."

Tied up: The supermodel had a black scarf with silver glittering designs tied around her throat and draped over her front