Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու․ ավարտվեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը (տեսանյութ)
17:17
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների կողմից դատախազ Արսեն Մարտիրոսյանին ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի սույն թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 15:30-ին: Որոշումը հրապարակելուց հետո դատարանը քննարկելու է դատական նիստը հետաձգելու հարցը:
17:15
Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը, անդրադառնալով իրեն ներկայացված բացարկի միջնորդությանը, ասաց, որ գործով մեղադրյալների պաշտպանների կողմից լրատվականներով արվող հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է բացառապես մեկ ցուցմունք, քրեական գործի նյութերից չբխող ընդհանրական, վերացական բնույթի հայտարարություն է: Նրա խոսքով՝ մեղադրական եզրակացության մեջ մանրամասն ներկայացված են այն բոլոր ապացույցները, որոնք դրվել են ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ գործով մյուս ամբաստանյալների մեղադրանքի հիմքում:
«Ներկա փուլում ես չեմ ցանկանում ներկայացնել այդ ապացույցները՝ նկատի ունենալով, որ հրապարակային դատական քննության պայմաններում դատավարության մասնակիցներին և ԶԼՄ-ներին հասանելի կդառնան ապացույցները, որոնք դրվել են ամբաստանյալների մեղադրանքի հիմքում»,-ասաց նա:
Անդրադառնալով պաշտպանության կողմի այն հայտարարությանը, թե մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, այն դեպքում, երբ գործով բավարար տվյալներ ձեռք չեն բերվել, Մարտիրոսյանը մեջբերեց դատարանի 2020թ. փետրվարի 17-ի որոշումը, որով դատարանը փաստել է, որ անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը հիմնավորված է, հետևաբար այդ խափանման միջոցը վերացնելու հիմքեր առկա չեն:
Անդրադառնալով պաշտպանների դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ անտեսելով հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն օժտված է քրեական հետապնդման անձեռնմխելիության իրավունքով, Մարտիրոսյանն ասաց. «Նշված հանգամանքը Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնելուց անմիջապես հետո, պաշտպանների կողմից բողոքարկվել է դատավարական ղեկավարում իրականացվող դատախազին և վերջինս վկայակոչել է ՀՀ սահմանադրության 45-րդ հոդվածի իրավադրույթներից, որից էլ պարզ է դառնում, որ բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և անմիջական կիրառություն ունեցող իրավական ակտը Հանրապետության նախագահի պաշտոն զբաղեցնող անձին օժտել է բավականին լայն լիազորությունների ցանկով և նրան անխոչընդոտ իրականացման համար նախատեսել է իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո բացառապես իր կարգավիճակից բխող գործողությունների կատարման առնչությամբ անձեռնմխելիությամբ»,- ասաց նա՝ նշելով, թե Սարգսյանն իր կարգավիճակից չբխող գործողությունների համար կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:
Նա նշեց, թե պաշտպանների կողմից իրեն ներկայացված միջնորդությունն անհիմն է:
15:56
Սերժ Սարգսյանի պաշտպանը բացարկի միջնորդություն է ներկայացնում մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին։ Հղում անելով մի շարք օրենսդրական կարգավորումների՝ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Հակոբյանը միջնորդեց, որ մինչդատական վարույթում քրեական բավարար միջոցներ չեն ձեռնարկել Սերժ Սարգսյանին արդարացնող հանգամանքների քննության համար: Հսկող դատախազը նախաքննության խախտումները չի նկատել, ավելին՝ Քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ է թույլ տվել։ Որպես օրինակ բերեց այն, որ առերեսումից երկու րոպե անց փաստաթուղթը շրջել ու հայտնել է Սերժ Սարգսյանին, որ դա իրեն առաջադրված մեղադրանքն է, որոշման մեջ էլ ժամը նշված չի եղել հասկանալի պատճառներով։«Այսինքն, Սերժ Սարգսյանին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրված է եղել մինչև հարցաքննությունը, մինչ այդ ամեն ինչ որոշված է եղել ու հավանաբար այլ անձի մոտ»,-ասաց պաշտպան Հակոբյանը։ Նա ասաց, որ մեղադրանքը հետևաբար ապօրինի է։
15:50
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում' դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկեց Սերժ Սարգյսանի և մյուսների գործով դատավարությունը, որի սկզբին դատավոր Վահե Միսակյանը կողմերից ճշտեց, թե արդյոք կողմերն առարկություն ունեն լրատվամիջոցների տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման վերաբերյալ: Կողմերն առարկություն չհայտնեցին։ Դատարանի որոշմամբ այս և հետագա դատական նիստերը կլուսաբանվեն։ Կողմերն ինքնաբացարկի միջնորդություն չհայտնեցին։ Դատարանն անցավ ամբաստանյալների ինքնության ճշտմանը։
Ինքնությունների ճշտման ընթացքում՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ կենսագրական տվյալները հայտնելուց հետո, Ամրամ Մակինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներից փաստեր են պակասում քրեական գործում. «Ինչու՞ քննիչը չի նշել, որ Սերժ Սարգսյանը 1989թ. ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, արդյո՞ք կարևոր չէ այդ փաստը, և պաշտպանական կո՞ղմն այդ մասին պետք է բարձրաձայնի։ Քննիչը մոռացե՞լ է, որ Շուշիի օպերացիա վրա առկա է Սերժ Սարգսյանի ստորագրությունը, այդ հանգամանքը մոռացե՞լ է քննիչը, միթե՞ սա կարևոր չէ, որ քրեական գործում չկա: 1994թ. զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, այս փաստաթուղթը ստորագրել է Սերժ Սարգսյանը, արդյո՞ք դա կարևոր չէ։ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է, քննիչն այդ մոռացե՞լ է»,-ասաց Մակինյանը և նշեց նաև Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներն ու կոչումները։
Ամրամ Մակինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն ունի բազմաթիվ պարգևներ և դրանք թվարկելու համար նիստի ժամանակը չի բավարարի։
Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ նշվել են այն հանգամանքները, որոնք քրեական գործի համար ունեն կարևոր նշանակություն։
Անդրադառնալով Մակինյանի այն հայտարարությանը, որ քննիչի կողմից կան աղաղակող խախտումներ՝ Միսակյանն ասաց, որ պաշտպանական կողմն ունեցել է դրանք բարձրաձայնելու հնարավորություն։
15:22
Դատավարությունը մեկնարկեց, որի սկզբին դատավոր Վահե Միսակյանը կողմերից ճշտեց՝ արդյո՞ք կողմերն առարկություն ունեն լրատվամիջոցների տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման վերաբերյալ: Կողմերն առարկություն չհայտնեցին։ Դատարանի որոշմամբ այս և հետագա դատական նիստերը կլուսաբանվեն։ Կողմերն ինքնաբացարկի միջնորդություն չհայտնեցին։ Դատարանն անցավ ամբաստանյալների ինքնության ճշտմանը։
15:15
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայր ժամանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով դատարանի դիմացից հայտարարությամբ հանդես եկավ, շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին և կոչ արեց՝ այս եղանակին չմնալ դրսում և վերադառնալ տուն:
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի ընկերներ, սիրելի աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու: Մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը, խնդրում եմ, որպեսզի իմ երախտագիտությունը տանեք ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել Ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը՝ ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու»,- նշեց նա և հավելեց.
«Հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ դեռ հույս կա, որ Հայաստանում կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես ինչպես ինձ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից կես մլրդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
15:13
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում տեղի է ունենում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը։
Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
Դատական գործը քննելու է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցները բավարար էր համարել՝ գործը դատարան ուղարկելու համար, Դատախազությունն անցած ամսվա վերջին հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան։
Հիշեցնենք, որ ըստ ծավալուն մեղադրանքի, 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Հայաստանի կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները:
Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը:
Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ ավելի էժան գնով վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Եվ անտեսելով այս հանգամանքը, նախկին նախագահը «Ֆլեշ» ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:
Սրա հետևանքով, ըստ ՀՔԾ-ի, կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդի հաշվից ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար Գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել մոտ ավելի քան 1 միլիարդ 700 միլիոն դրամ, որն էլ փոխանցվել է «Ֆլեշ» ընկերության բանկային հաշվին:
Հետագայում, ինչպես հաղորդում է ՀՔԾ-ն, կառավարությունը որոշել է հատկացվող վառելիքի քանակն ավելացնել ևս 302 հազար լիտրով, իսկ տրամադրված գումարի չափն ավելացնել ավելի քան 31 միլիոն դրամով: Ավելացված գումարը ևս փոխանցվել է «Ֆլեշ» ընկերությանը:
Ըստ ՀՔԾ-ի, այս ծրագրի արդյունքում իրացվել է ավելի քան 12 միլիոն լիտր վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է ավելի քան 1 միլիարդ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 միլիոն դրամ, այսինքն՝ վատնվել է ավելի քան 423 միլիոն դրամ ավելի վճարված գումարը:
Չիրացված վառելիքի մնացած մասի՝ ավելի քան 5 միլիոն լիտրի համար տրամադրված մոտ 552 միլիոն դրամը, կառավարության որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ընկերությանը՝ 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: Կառավարության որոշմամբ՝ 2013 թվականի սեպտեմբերի 12-ին Գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված մոտ 552 միլիոն դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6 միլիոն 131 հազար 062 լիտր դիզելային վառելիքի համար:
Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է ավելի քան 3 միլիոն լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է ավելի քան 297 միլոն դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231 միլիոն 240 հազար 170 դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է ավելի քան 66 միլիոն դրամ ավելի վճարված գումար:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Մամուլի տեսություն 07:52 • 15/05 Բագրատ Սրբազանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում․ «Ժողովուրդ» Տավուշի թեմի առաջնորդարանից ասացին, որ Բագրատ Սրբազանը Մայր աթոռում իր համար հատկացված կացարան ունի, որտեղ բնակվում է. իսկ այս օրերին Երեւանում վագոն-տնակում կամ հյուրանոցում է գիշերում։
-
Իրադարձային 12:35 • 15/05 Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը. Առողջապահության նախարարության պարզաբանումը Նա կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր և հունիսի 7-ին իր պարտականությունների կատարման ժամկետն ավարտվելու էր, սահմանված համարժեք երաշխիքով փոխհատուցում իրականացվել է:
-
Իրադարձային 11:13 • 15/05 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ են լինելու Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։
-
Քաղաքականություն 11:38 • 15/05 Ղարաբաղում սեպտեմբերյան իրադարձություններն անհիմն տեղի չեն ունեցել. ՌԴ ԱԳ փոխնախարար «Հայաստանի իշխանությունները 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը դրա կազմում։ Ընդ որում, Երևանը մեզ այդ մասին չի տեղեկացրել», - ասել է Գալուզինը։
-
Քաղաքականություն 13:21 • 15/05 Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ֆոնին քար լռություն է, իսկ Վրաստանի դեպքում ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա՝ ցուցարարների պատճառով. Զախարովա «Ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա արևմտյան առաջատար ԶԼՄ-ները կարծես թե դրանք ստվերում են թողնում՝ ձևացնելով, թե այնտեղ ոչինչ տեղի չի ունենում: Կամ էլ Հայաստանում տեղի ունեցող այս զարգացումներն արևմտյան ԶԼՄ-ները մատուցում են որպես հայ ժողովրդի...
-
Իրավունք 12:40 • 15/05 ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառք տալու գործով հայ գործարար է ձերբակալվել (տեսանյութ) Քննության տվյալներով՝ Մարտիրոսյանն անձամբ ծանոթ է եղել Կուզնեցովի հետ և վերջինիս կաշառք է տվել «այլ գույքի տեսքով»։ Մոսկվայի Բասմանի դատարանը Մարտիրոսյանին մինչև հուլիսի 12-ը ուղարկել է քննչական մեկուսարան։ Նա մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 5-րդ կետով:
-
Իրադարձային 10:04 • 15/05 Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Դաշնային ավիացիոն վարչությունը հաստատել է, որ մասնավոր Boeing 757-ը թևով հարվածել է կայանված ինքնաթիռին: Սակայն գերատեսչության հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում է պատկանում ինքնաթիռը: Վարչությունը հետաքննություն է սկսել։
-
Քաղաքականություն 14:27 • 15/05 Էրդողանը, հեղաշրջմшն փորձի մասին տեղեկությունների ֆոնին, գիշերն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, ապա գնացել խորհրդարան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իրավապահ մարմիններում կառավարության դեմ դավադրության մասին տեղեկությունների ֆոնին, ներկայացրել է խորհրդարանում իր կուսակցության նիստին:
-
Իրավունք 09:53 • 15/05 Գիշերը 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման 5 աջակից․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։
-
Քաղաքականություն 21:50 • 15/05 Հիմնական անելիքները տեղափոխվում են այն օրակարգ, որին բոլորդ սպասում եք․ վաղը նույնպես կազմակերպելու ենք ակցիաներ․ Բագրատ Սրբազան Մինչև այս շաբաթվա վերջ կշարունակենք հանդիպել տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։ Թվով 101 գիտնական, գիտաշխատող և տարբեր ոլորտի մասնագետներ պահանջել են մարդու (վարչապետի) հրաժարականը
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
-
Քաղաքականություն 15:48 • 14/05 Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Երևանում անհնազանդության բողոքի ցույցեր են տեղի ունենում. ովքեր համաձայն չեն Ադրբեջանի հետ սահմանազատման կառավարության ծրագրերի հետ, փակում են փողոցները, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկում նրանց. այս մասին գրել է Коммерсантъ պարբերականը՝ նշելով, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանին...
-
Իրադարձային 17:00 • 14/05 Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով «Միևնույն ժամանակ ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Առաջիկայում կփակենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը», - ասել է նա։
-
Իրադարձային 11:17 • 14/05 Ուկրաինական անօդաչուն ՌԴ-ում հարվածել է գնացքին. տեղի է ունեցել պայթյուն, ռելսերից դուրս է եկել 9 վագոն (տեսանյութ) Ինչպես հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը, գնացքի ռելսերից դուրս գալու պատճառը եղել է անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Դրա հետևանքով վառելիքով երկու վագոն բռնկվել է, մեկն էլ պայթել է։
-
Քաղաքականություն 13:11 • 14/05 Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև «Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ և գոյություն չունի: Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները լուծարելու ժամանակը: Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան», - ասել է նա:
-
Իրադարձային 10:34 • 14/05 Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանական մեքենան միտումնավոր քշել է լրագրողի վրա վերջինիս կողմից իր պարտականությունները իրականացնելու ժամանակ, ընդ որում՝ հետիոտնային անցման վրա և ակնհայտ է, որ այս գործողության մեջ միտում կա, քանզի փողոցը այդ պահին բավականին տեսանելի էր։
-
Իրավունք 20:23 • 14/05 Անահիտ Ավանեսյանը դարձյալ պարտվել է դատարանում Ուշագրավ է, որ Ավանեսյանն անգամ չի սպասել դատարանների որոշումների ուժի մեջ մտնելուն եւ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարել, որը, փաստորեն, չի կարող տեղի ունենալ, իսկ տեղի ունենալու դեպքում կլինի անիմաստ։
-
Մամուլի տեսություն 10:14 • 14/05 ՔՊ-ական պատգամավորները հայտնվել են երեք «քարի» արանքում. «Փաստ» Որքան էլ այս պահի իշխանության ներկայացուցիչները փորձում են արտաքուստ ցույց տալ, թե անվրդով են ու հանգիստ, իրականում, մեր տեղեկություններով, թե՛ պաշտոնյաների, թե՛ հատկապես պատգամավորների մեծ մասի շրջանում լուրջ տագնապ ու ներքին խռովք կա:
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 18:37 • 10/05 Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Քաղաքականություն 15:06 • 11/05 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
Քաղաքականություն
-
20:35 • 15.05.24 Բայդեն-Թրամփ նախընտրական բանավեճը կկայանա հունիսի 27-ին
Սպորտ
-
16:53 • 15.05.24 Սպերցյանը հավակնում է ՌՊԼ՝ մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչմանը
-
17:42 • 14.05.24 Խաչանովը չի կարողացել դուրս գալ Հռոմի Մասթերսի քառորդ եզրափակիչ
Մամուլի տեսություն
-
08:51 • 15.05.24 Այսօր Տավուշի սահմանազատման վերջին օրն է․ «Հրապարակ»
-
08:45 • 15.05.24 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Իրադարձային
-
21:33 • 15.05.24 Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել