Էրդողանի վարչակարգը կեղտոտ խաղ է իրականացնում տարածաշրջանում, որի հետևանքներն անդրադառնալու են իր և իր երկրի վրա․ ՀՀ-ում Սիրիայի դեսպան (տեսանյութ)
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13–ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Փորձագիտական դաշտում, սակայն, կա տարակուսանք, որ Սիրիան պատմական այդ փաստը կարող էր նաև վաղուց ճանաչել և ոչ հիմա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին։ Այս և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին Tert.am–ը զրուցել է ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ։
- Պարո՛ն դեսպան, թույլ տվեք հայտնել իմ և մեր խմբագրության երախտագիտությունը Հայոց ցեղասպանության փաստի դե յուրե ամրագրման համար։ Ավելի քան մեկ դար է՝ Սիրիան ապաստան է տվել ցեղասպանությունից փրկվածներին: Փորձագիտական դաշտում երախտագիտությունից բացի կա նաև տարակուսանք առ այն, որ Սիրիան պատմական այդ փաստը կարող էր վաղուց ճանաչել և ոչ հիմա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին:
- Նախևառաջ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Այն բանաձևը, որն ընդունեց Սիրիայի ժողովրդական ժողովը, պատմական որոշում է, այն Հայոց Ցեղասպանության արդեն փաստացի ճանաչումն է, սակայն պետք է նշեմ, որ ավելի քան հարյուր տարի է՝ Սիրիան իր դռներն է բացել Թուրքիայի իրագործած ցեղասպանությունից փրկված հայերի առջև, Սիրիայի ժողովուրդն իր հացը կիսել է հայ եղբայրների հետ։
Սիրիայի հատկապես այն շրջաններում, որտեղ իրագործվել է Ցեղասպանությունը, հիմնվել են հայկական դպրոցներ և եկեղեցիներ, օրինակ՝ Դեր–Զորում կա Սրբոց Նահատակաց եկեղեցին, կա նաև եկեղեցի, որը կառուցվել է նահատակների մասունքների վրա, Սիրիայում կան նաև բազմաթիվ փողոցներ ու պողոտաներ, որոնք կրում են նահատակների անունները։ Այսպիսով, ավելի քան 100 տարի է, ինչ Սիրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Ինչպես հիշում եք, 2015 թ․ Սիրիայի խորհրդարանի նախագահը դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը և Երևանում մասնակցել էր Ցեղասպանության 100–ամյակի միջոցառումներին, իսկ Սիրիայում ամեն տարի ապրիլի 24–ին սիրիահայերը ոգեկոչում են Ցեղասպանության նահատակների հիշատակը, միջոցառումներ են կազմակերպում տարբեր քաղաքներում։ Սա այն է, ինչ կապված է ճանաչման գործընթացի հետ, իսկ այն, ինչ տեղի է ունեցել այսօր, արդեն քաղաքական և փաստացի ճանաչումն է, պատմական իրողության դե յուրե արձանագրումը։
- Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն էր, որ սիրիական պատերազմի ամենադաժան տարիներին իր գլխավոր դիվանագետին հետ չկանչեց: Մեր դեսպանը մնաց ու շարունակեց աշխատել: Այս քայլով հայությունն ամբողջ աշխարհում, կարծեք, իր համերաշխությունը հայտնեց Սիրիայի բարեկամ ժողովրդին: ՀՀ-ն նաև մարդասիրական առաքելություն է իրականացնում պատերազմական Սիրիայում՝ ականազերծողների ու բժիշկների մակարդակով մասնակցելով Սիրիայի պատերազմական վերքերի բուժմանը: Ինչպե՞ս է սիրիացի ժողովուրդը վերաբերվում Հայաստանի այս քայլին:
- Այս հարցին պատասխանելու համար, կարծում եմ, անհրաժեշտ կլինի ոչ թե մեկ, այլ մի քանի հաղորդում, քանի որ երկու երկրների միջև պատմական հարաբերություններն սկսել են դեռ շատ վաղուց։ Հնում ուխտի գնացող հայերի քարավաններն անցնում էին Դամասկոսով և Հալեպով և այստեղ շատ կային հայկական սրբավայրեր։ Իսկ ինչ վերաբերում է այս օրերի քաղաքական հարաբերություններին՝ դրանց հիմքը դրել է երջանկահիշատակ նախագահ Հաֆեզ ալ-Ասադը, այն ժամանակ, երբ այցելեց Խորհրդային Հայաստան։
Հայաստանի անկախությունից ի վեր՝ ձեր երկիրը դիմադրել է մի շարք տնտեսական ճգնաժամերի, և Սիրիան բազմիցս օգնություն է տրամադրել Հայաստանին։ Օրինակ՝ երբ տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, Սիրիան օգնություն ուղարկեց երկրաշարժից տուժածների համար։ Հայաստանն իր հերթին բազմիցս հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա։
Այն, ինչ Հայաստանն այսօր անում է Հալեպ քաղաքում, հումանիտար առաքելություն է, որն առանցքային կարևորություն ունի երկու երկրների հարաբերություններում, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի Կառավարությունը ենթարկվեց բազմաթիվ ճնշումների այդ առաքելությունն իրականացնելու ճանապարհին։
Պետք է նշել, որ ականազերծման առաքելությունն իրականացվում է այն տարածքներում, որտեղ եղել են ահաբեկիչները, իսկ նրանք կապված են այն թուրքերի հետ, որոնց պապերը ցեղասպանություն են իրագործել հայերի դեմ։ Այո՛, ոչնչացումն ու սպանությունը թուրքերի հիմնական մտածելակերպի մասն են կազմում։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի՝ Սիրիայի ժողովրդին օգնելուն, դա արդեն մարդկային քայլ է, որի համար մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, սիրիայի ժողովուրդը բարձր է գնահատում Հայաստանի այս քայլը։
- Ռուս–թուրքական հարաբերությունները դարձյալ սրված են, մասնավորապես՝ Իդլիբի շուրջ զարգացումների հարցով: Արդյո՞ք բախումն անխուսափելի է Անկարայի հետ: Մոսկվան ինչպե՞ս կկարողանա չեզոքացնել թուրքական ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում:
- Նախևառաջ, այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ ճգնաժամի պատճառները։ Ինչպես գիտենք, Թուրքիան և Էրդողանի վարչակարգը օգնում են ահաբեկիչներին, նրանք բացել են իրենց սահմանները ահաբեկչական խմբավորումների առջև, որ վերջիններս մուտք գործեն Սիրիա։ Այդպիսով՝ Թուրքիան ցանկանում է ապակայունացնել իրավիճակը Սիրիայում։
Թուրքիան օգնում է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, որի բոլոր անդամները բուժում են ստանում Թուրքիայի հիվանդանոցներում։ Թուրքիան սատարում է նաև «Ջեբհաթ Ան-Նուսրա» խմբավորմանը, որն Ալ-Քաիդայի մաս է կազմում։ Թուրքիան զենք է տրամադրում այդ խմբավորմանը, որի հսկողության տակ էլ գտնվում է Իդլիբ նահանգը։ Այս ամբողջը հանգեցնում է իրավիճակի ապակայունացմանն ու բարդացմանը։
Սակայն Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադը մեկ անգամ չէ, որ նշել է, թե Սիրիայի արաբական բանակն ազատագրելու է Սիրիայի ամեն մի թիզ հողը։ Սրա համար մենք պետք է քայլ առ քայլ աշխատենք։ Հիմա մենք հասել ենք Իդլիբ նահանգ և ունենք Սոչիի 2018 թ․ համաձայնությունը, ըստ որի՝ ահաբեկչական խմբավորումները պետք է հետ քաշվեին Թուրքիայի երաշխավորությամբ, որով էլ Իդլիբը կվերադառնար Սիրիային։ Սակայն այս ամբողջը տեղի չի ունեցել, փոխարենը Էրդողանը և նրա վարչակարգը զենք են մատակարարել այդ խմբավորումներին, Թուրքիայի բանակն ապօրինի մտել է Սիրիայի տարածք, ահաբեկել է Սիրիայի քաղաքացիներին և փորձել է Հալեպ քաղաքը բաժանել արևելյան և արևմտյան մասերի։ Այս ամենի ֆոնին սիրիական բանակը որոշեց վճռական քայլերի դիմել՝ մուտք գործելով Իդլիբ։ Իսկ, ինչպես գիտեք, Սիրիայի բանակն օժանդակություն է ստանում բարեկամ ռուսներից։
Այստեղ պետք է նշել նաև, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամ երկրները թույլ չեն տալու Թուրքիային վերահսկողության տակ վերցնել սիրիական հողերը, շեշտը միշտ դրվում է Սիրիայի ինքնավարության, ինքնիշխանության վրա։ Ուստի Էրդողանի վարչակարգը կեղտոտ խաղ է իրականացնում տարածաշրջանում, որի հետևանքներն անդրադառնալու են իր և իր երկրի վրա։
- Դուք հիշատակեցիք 2018թ․ Սոչիի համաձայնագիրը, սակայն Թուրքիան շարունակում է պնդել, որ Սիրիան խախտում է Սոչիի համաձայնությունը: Էրդողանն էլ հայտարարում է, որ Իդլիբը տարածաշրջանի ժողովրդի համար անվտանգ վայրի է վերածվելու, որտեղ դերակատարում չունեն նախագահ Բաշար ալ-Ասադն ու աջակիցները: Ո՞րն է Դամասկոսի պատասխանը Անկարային:
- Առաջին հերթին՝ Թուրքիան ագրեսոր երկիր է և ագրեսիվ գործողություններ է իրականացնում Սիրիայում, ուստի այնտեղ չեն կարող որոշումներ կայացնել Թուրքիայի նախագահն ու այդ երկրի վարչակարգը։ Սիրիայի ժողովուրդն ինքն է կատարել իր ընտրությունն ու ընտրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին։ Հենց Սիրիայի ժողովուրդն է որոշելու՝ ով է լինելու իր նախագահը և այնպիսի մարդ, ինչպիսին Էրդողանն է, ով գողանում է Սիրիայի նավթը, թալանում է Սիրիայի գործարանները, սպառնում է Արևմուտքին, չի՛ կարող որոշել՝ ինչն է լեգիտիմ, ինչը՝ ոչ։ Այստեղ պետք է հիշել Էրդողանի նախկին կուսակիցներից Աբդուլա Գյուլի խոսքերը, որ Էրդողանը ձախողվել է և պետք է վերադառնալ բոլոր հարևանների ու արաբական երկրների հետ լուծում գտնելու օրակարգին։
Ինչպես տեսնում եք, Էրդողանը չի բավարարվում Սիրիայի տարածքով և այժմ տեղափոխվել է Լիբիա, հիմա էլ փորձում է իրավիճակն ապակայունացնել Կովկասի տարածաշրջանում։ Էրդողանը գող է, ստախոս է, ուստի չի կարող ինքը որոշել՝ ինչն է լեգիտիմ, ինչը՝ ոչ։ Կարծում եմ՝ պատմությունը ցույց է տալու, որ թուրքերի վերջը և նրանց գաղափարախոսության վերջը գալու է Էրդողանի ձեռքով։
- Ութամյա կռիվներից հետո, M5 մայրուղին, որը կապում է Սիրիայի հյուսիսային ու հարավային մայրաքաղաքները, արդեն ազատագրված է: Ո՞ր ուղղությամբ է շարժվելու Սիրիայի բանակն առաջիկայում:
- Սիրիայի արաբական բանակն ազատագրում է, ինչպես նշեցի, Սիրիայի Արաբական Հանրապետության ամեն մի թիզ հողը։ Նա կատարում է Սոչիի համաձայնագիրը, ազատագրել է Հալեպը Դամասկոսին կապող M5 ճանապարհը, իսկ հիմա Սիրիայի բանակը, շնորհիվ իր ուժի, զինվորների հերոսության ու դաշնակիցների աջակցության, շարժվում է M4 ճանապարհով, որը կապում է Հալեպ–Լաթաքիա քաղաքները։
Նշեմ, որ երեկ լուր ստացանք, որ Սիրիական բանակն արդեն ճանապարհի կեսն անցել է՝ ազատագրելով այն։ Առիհա և Քաֆար Նբոլ քաղաքները շատ մոտ են ազատագրման։ Մենք ունենք Ջիսր ալ-Շուղուր քաղաքը, որից հետո պիտի բացվի Հալեպ–Լաթաքիա ճանապարհը։ Թուրքերը փորձում են, ամեն ջանք գործադրելով, ապակայունացնել իրավիճակը, և Սիրիայի մեծ նվաճումների հասած բանակը պետք է դիմակայի այս ագրեսիային։
Նշեմ, որ ահաբեկիչները մի քանի օր առաջ փորձել են Նայրաբ շրջան մտնել, որը մոտ է M5 ճանապարհին, սակայն սիրիական բանակը կարողացել է նրանց դիմակայել։
- Հայաստանն էլ է դաժան պատերազմ տեսել: Արդեն 27 տարի է՝ թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ ենք: Գիտենք՝ ինչ բան է պատերազմը, և Հայաստանի քաղաքացին չի զարմանա, եթե անգամ նրան ասվի, որ Սիրիան վերածվել է ավերակների, տրիլիոններ են անհրաժեշտ՝ երկիրը վերականգնելու համար: Սա մի կողմից: Մյուս կողմից՝ հաճախակի փոխվող կառավարություններ, բայց՝ ժողովրդի սոցիալական վիճակն ավելի է վատթարանում: Ի՞նչ է անում կառավարությունը երկրի տնտեսությունը վերականգնելու համար։
- Սիրիայում կան բազմաթիվ քաղաքներ, որոնք շուրջ 4 տարի է՝ ազատագրված են, մենք ունենք վերակառուցման շարունակական գործընթաց. տարբեր նշանակության մեծ թվով շինություններ են վերակառուցվել։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա ամռանը հայկական Սուրբ Քառասնից Մանկաց եկեղեցին վերակառուցվեց։ Դա տեղի ունեցավ նախագահ Բաշար ալ-Ասադի բարձր հովանու ներքո։ Սիրիայի ժողովուրդը, ինչպես հայ ժողովուրդը, արարիչ է, նա կարող է ոտքի կանգնել, ինչպես հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Ցեղասպանությունից հետո։
Սակայն պետք է նշենք, որ տարածաշրջանի մթնոլորտը խեղդում է ժողովրդին։ Կա օրենք, որը պատժամիջոցներ է սահմանում այն ընկերությունների համար, որոնք համագործակցում են Սիրիայի հետ։ Երկրորդ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գողանում է Սիրիայի նավթը, դա հակասում է միջազգային օրենքի բոլոր սկզբունքներին։ Մյուս կողմից կա շրջափակում՝ ապրանքների ներմուծման և արտահանման առումով։
Այս ամբողջն ազդում է Սիրիայի տնտեսության վրա, սակայն Սիրիայի ժողովուրդը չի ընդունում ձախողումը և, չնայած դժվար իրավիճակին, շարունակու է իր երկիրը կառուցել։ Մենք ունենք բազմաթիվ բնական ռեսուրսներ, հիմնարկներ, որոնք հիմքն են Սիրիայի պետական բյուջեի, սակայն պատժամիջոցներն ու շրջափակումը լուրջ խոչընդոտ են։ Օրինակ՝ մենք չենք կարող ներմուծել մանկական կաթնախառնուրդ կամ որոշ սարքավորումներ, որպեսզի մենք էլ էլեկտրաէներգիա արտադրենք Սիրիայի համար։ Նաև չենք կարող ներմուծել բազմաթիվ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են շարժիչների և գազի արտադրման համար։ Կա բժշկական սարքավորումների ներկրման արգելք։ Մենք այդ պակասը փորձում ենք լրացնել ներքին արտադրությամբ։ Սակայն նշեմ, որ այս ամենը Սիրիայի ժողովրդին ավելի ուժեղ է դարձնում։ Ես կարծում եմ, որ տնտեսական ճգնաժամը մոտ ժամանակներում կհաղթահարենք։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
16:02 • 25.04.24 ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
Սպորտ
-
21:09 • 25.04.24 Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
-
19:31 • 25.04.24 Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Իրադարձային
-
22:45 • 25.04.24 Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում