Թուրքիայից հազարավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության սահմաններ (լուսանկարներ)

14:03 • 28.02.20

Թուրքիայից հազարավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության անդամ երկրների սահմաններ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտելու փախստականների շարժին դեպի Եվրոպա: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը:

Նշվում է, որ տարբեր ազգերի փախստականները, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում, մեծ խմբերով հավաքվում և ոտքով կամ տրանսպորտով շարժվում են դեպի ցամաքային և ծովային սահմանակետեր, որոնք Թուրքիային կապում են ԵՄ երկրների հետ:

Հաղորդվում է, որ փախստականների մեծ խմբեր են նկատվել Ստամբուլում, Էդիրնեում, Իզմիրում և Այդընում:

Ինչպես հայտնի է` Թուրքիայի տարածքում գտնվում է շուրջ 3,6 միլիոն փախստական:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել չկանգնեցնել սիրիացի այն փախստականներին, որոնք ձգտում են ծովով կամ ցամաքով տեղափոխվել Եվրոպա:

Image result for Göçmenlere Avrupa kapıları açıldı! Sınıra yürüyorlar