«Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ Ծաղկաձորը, որպես զբոսաշրջային կենտրոն, կորցնում ենք և գնաց՝ ցույց տալու, որ ոչ մի վտանգ չկա»․ ասուլիս՝ ՀՀ–ում կորոնավիրուսով վարակման դեպքի մասին (տեսանյութ)
Տեղի ունեցավ քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանի և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանի մամուլի ասուլիսը։
Բանախոսներն անդրադարձան «Մարտի 1»–ին, Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանը, Հայաստանում գրանցված նոր կորոնավիրուսով վարակման դեպքին։
Գեղամ Նազարյանը, խոսելով ՀՀ–ում կորոնավիրուսով վարակման դեպքի մասին ու այն փաստին, որ հնարավոր վարակվածներին մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում, նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ Ծաղկաձորը, որպես զբոսաշրջային կենտրոն, կորցնում ենք և գնաց՝ ցույց տալու, որ ոչ մի վտանգ չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։










