ԶՈւ-ում փողոցային բարքերը ողբերգության պատճառ են դառնում. սա պետք է լուրջ ազդակ դառնա երիտասարդների դաստիարակությամբ զբաղվող բոլոր օղակների համար. ՀՀ զինդատախազ
2020 թվականին զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի, բանակում տարվող աշխատանքների, զինվորական վիճակահանության արդիականացման, ՀՀ գլխավոր դատախազի Արցախ այցի և այլ հարցրեի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հետ:
- Պարո՛ն Հարությունյան, 2020թ․առաջին երկու ամիսների ընթացքում ՊՆ-ն ու ՊԲ-ն հայտնել են 10 զինծառայողի մահվան և 5 զինծառայողի վնասվածքներ ստանալու մասին։ Նախ՝ կարճ. արդյո՞ք այս տվյալները համապատասխանում են Զինդատախազության ունեցած տվյալներին, երկրորդ՝ ի՞նչ են ցույց տալիս ձեր ուսումնասիրությունները՝ ի՞նչ հիմնական գործոններ եք առանձնացնում հայկական զինված ուժերում խաղաղ պայմաններում ընդամենը երկու ամսվա ընթացքում նման քանակի զոհեր ունենալու համար։
- Նախ՝ նշեմ, որ 2020 թ. առաջին երկու ամիսների ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահվան 13 դեպք, որոնցից 4-ը դժբախտ պատահարի, 5-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ հիվանդության, 2-ը՝ հանկարծամահության հետևանքով: Մահվան դեպքերից 11-ը, ըստ նախնական տվյալների, պայմանավորված են զինվորական ծառայության հետ, 2-ը՝ ոչ:
Ցավոք, լինում են ժամանակահատվածներ, որոնց ընթացքում ավելի հաճախակի են նման դեպքեր տեղի ունենում: Եվ իրավիճակի գնահատման համար ոչ թե հենց այդ ժամանակահատվածները պետք է ելակետ կամ հիմք ընդունվեն, այլ տևական որոշակի ժամանակահատված: Իհարկե, սա ամենևին չի նշանակում, թե չպետք է անհապաղ կանխարգելիչ կամ այլ միջոցառումներ իրականացվեն: Ընդհակառակը: Բայց ուզում ենք համակերպվել այդ մտքի հետ, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ 2019 թ. ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները Զինված ուժերում նվազել են, որ 2019 թ. ամենաքիչ թվով մահվան ելքով դեպքերն են տեղի ունեցել՝ զինվորական ծառայության հետ կապված՝ 20 դեպք: Հիմա խորքային կերպով ուսումնասիրվում են վերջին շրջանի դեպքերի պատճառները, դրանք ունենում են և պետք է ունենան կոնկրետ հետևանքներ: Բայց մյուս կողմից պետք է գիտակցել, որ պատճառներն իրականում շատ խորքային են:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որպես կանոն, զինված ուժերում կատարված ծանր հանցագործության առաջացման խորքային պատճառներից են հանցանքի կատարմանը նախորդող ժամանակահատվածում թույլ տրված կարգապահական խախտումները, որոնք հետագայում նպաստավոր պայմաններ են ստեղծում առավել ծանր հանցագործությունների կատարման, որոշ դեպքերում նաև ինքնասպանությունների հանգեցնելու համար: Այս առումով, մեր առջև գերակա խնդիր ենք դրել ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած հանցագործության դեպքերով բացահայտման բարձր ցուցանիշ ապահովելը և ճիշտ պատժողական քաղաքականություն ձևավորելը, այլև յուրաքանչյուր զանցանքին կամ կարգապահական խախտմանը արագ արձագանքելը և ընթացք տալը:
Մյուս կողմից պետք է ընդունենք, որ բանակում առկա են քրեական ենթամշակույթի կամ «փողոցային» բարքերի դրսևորումներ, որոնք ևս կարող են ու դառնում են նման ողբերգական ելքով դեպքերի պատճառ: Զորամասերում մեր հանդիպումների, քննարկումների, խորհրդատվության շրջանակներում, իհարկե, փորձում ենք հասու դարձնել այս երևույթի վնասարարությունը: Բայց չպետք է մոռանալ, որ բանակը հասարակության մի մասնիկն է, որն իր վրա կրում է ինչպես մեր հասարակության արժանիքները, այնպես էլ որոշակի ախտեր: Ուստի, դրա դեմ տարվող պայքարը պետք է կրի համընդհանուր, եթե կուզեք՝ համապետական և համահասարակական բնույթ: Երբ անչափահասների, հիմնականում դեռահասների, այսինքն՝ մեր ապագա զինծառայողների շրջանում հանցավորության մակարդակը մեծանում է, ընդ որում՝ շատ դեպքերում հիմքում ունենալով հենց քրեական ենթամշակույթին հարելուց ածանցվող պատճառները, պետք է լուրջ ազդակ դառնա նրանց դաստիարակությամբ զբաղվող բոլոր օղակների համար, որովհետև վաղն այդ երեխաները այդ բարքերը կարող են բերել բանակ:
Հիմա մենք ձեռնարկում ենք դատախազական ներգործության միջոցներ՝ հանցագործություններ ծնող պատճառների ու դրանց կատարմանը նպաստող պայմանների համատեքստում այդ երևույթի ներազդեցությունը գնահատելու և նաև զինված ուժերի ղեկավարության հետ համագործակցությամբ վերացնելու ուղղությամբ: Օպերատիվ հետախուզական մարմինները հետայսու շատ ավելի ակնդետ կաշխատեն զորամաս առ զորամաս նման դրսևորումների առկայությունը և զինծառայողների վրա դրանց հնարավոր ազդեցությունը բացահայտելու ուղղությամբ, ինչն այդ չարիքի քրեականացման ծիրում իրավապահ համակարգին ավելի լայն գործիքակազմով գործելու հնարավորություն է տալիս: Եվ ես հուսով եմ, որ այս կոմպլեքս աշխատանքի շնորհիվ մեզ կհաջողվի նվազագույնի հասցնել և հնարավորության դեպքում բացառել նման ցավալի դեպքերը: Նմանատիպ աշխատանքներ կատարելուն ուղղված կոնկրետ հանձնարարություններ է տվել նաև ՀՀ գլխավոր դատախազը:
- Ի դեպ, հայտնի է, որ ՀՀ գլխավոր դատախազը մի քանի օր գտնվում էր Արցախում. ինչ նպատակ ուներ այդ այցը մահվան վերջին դեպքերի առնչությամբ՝ նկատի ունենալով, որ նա հանդիպումներ ունեցավ նաև ՊԲ հրամանատարական կազմի հետ:
-ՀՀ գլխավոր դատախազի այցը հիմնական մասով Արցախում տեղաբաշխված զինվորական կայազորների դատախազությունների գործունեությանը, զինվորական գործերով ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների, մահվան ելքով դեպքերի առթիվ իրականացվող քննությունների նկատմամբ դատախազական հսկողության վիճակին տեղում ծանոթանալն ու հնարավոր թերությունները շտկելն էր: Մասնավորապես, գլխավոր դատախազը տեղում գործերի ուսումնասիրությամբ, քննիչների, Ռազմական ոստիկանության աշխատակիցների, օպերատիվ այլ ծառայությունների, հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ անմիջական շփումներ ունենալով՝ խնդիրները վեր հանելով հստակ հանձնարարություններ է տվել կազմակերպված և պլանավորված գործուն միջոցառումներ իրականացնելու Զինված ուժերում կարգապահությունը, կանոնադրային հարաբերություններն ամրապնդելու, արատավոր բարքերը զինծառայողների շրջանում բացառելու նպատակներով:
Արատավոր բարքերը վերացնելու և միջանձնային հարաբերությունների բարելավման առումով կայազորների դատախազներին հանձնարարել է անակնկալ այցելություններ կատարել զորամասեր, յուրաքանչյուր քրեական գործով պարզել քրեական ենթամշակույթ կրող անձանց շրջանակը, դրանց առկայության դեպքում միջնորդություններ ներկայացնել այդ անձանց այլ զորամաս տեղափոխելու ուղղությամբ, կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերող գործերով քննության առարկա դարձնել պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից դրանց կանխման և նախականխման հարցում հնարավոր հանցավոր թերացումների, անգործության հանգամանքները: Գլխավոր դատախազի կողմից խնդիր է դրվել զինծառայողներին առնչվող գործերով քննությունների ձգձգումներից խուսափելու նպատակով դատարանի արտագնա նիստեր անցկացնելու միջնորդություններ ներկայացնել:
ՊԲ հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել կառուցողական և առարկայական քննարկումներ: Հիմնականում շեշտադրումները կատարվել են նմանատիպ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցության ձևերի կատարելագործման, ինչպես նաև զորամասերում և առաջնագծում հերթապահություն իրականացնելիս կարգապահության ամրապնդման մեխանիզմների վրա:
Ընդ որում՝ այդ քննարկումների, տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով վեր հանված խնդիրների հրատապ լուծման նպատակով կանխարգելիչ, կազմակերպական-իրավական կոնկրետ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազը հաղորդում է ներկայացրել պատկան բարձրաստիճան պաշտոնատար անձանց:
- Վերջերս մամուլը գրեց, այսպես ասած, էլիտար զորամասի մասին։ Դուք այդ հարցով ուսումնասիրություններ կատարո՞ւմ եք։ Ինչպե՞ս է ստացվել, որ նախկին ու գործող պաշտոնյաների որդիները հայտնվել են նույն զորամասում։ Խնդրում եմ, չասել, որ վիճակահանությամբ, որովհետև հենց այդ զորամասի մասին հրապարակումները, մեղմ ասած, կասկածի տակ դրեցին վիճակահանության արդարացիությունը։
- Այդ հրապարակումների մեջ նշված հանգամանքների իսկությունը, վիճակահանության հետ պատճառական կապի մեջ լինելու հնարավորությունը պարզելու նպատակով այս պահին, օգտագործելով ողջ քրեադատավարական գործիքակազմը, իմ հանձնարարությամբ ստուգվում է նաև կայացած վիճակահանության արդարացիության հանգամանքը: Դրա արդյունքներով կտրվեն գնահատականներ:
Բացի այդ, արդեն իսկ մեր կողմից առաջարկվել է ՀՀ ՊՆ-ին զինծառայության վերջնակետը որոշելու վիճակահանությունը ամբողջությամբ կազմակերպել ՀՀ զինվորական հավաքակայանում:
- Ի դեպ, վիճակահանության հետ կապված, մեխանիզմները չե՞ն նորացվելու, չե՞ք կարծում, որ արդեն կարող են հնարքներ կիրառվել ՀՀ տարածքում ծառայության անցնելու, լավ զորամասում հայտնվելու համար:
- Վիճակահանության գործընթացի կազմակերպումն ու համակարգումը մեր գործառույթների շրջանակից դուրս են: Սակայն դրա արդարացիությունը խաթարող տարատեսակ հնարքների կիրառումը, կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով մեր իրավասության շրջանակներում, համագործակցելով օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների հետ, ձեռնարկում ենք քրեադատավարական բոլոր հնարավոր միջոցները: Նշեմ, որ յուրաքանչյուր զորակոչի ընթացքում, պարբերաբար անձամբ եմ այցելում ՊՆ կենտրոնական հավաքակայան, տեղում ծանոթանալու գործընթացին, առանձնազրույց ունենալու զորակոչիկների, ինչպես նաև վերջիններիս ծնողների և հարազատների հետ, պարզելու նրանց վերաբերմունքը վիճակահանության գործընթացի, բուժզննությունների նկատմամբ: Եվ այս պրոցեսը շարունակվելու է՝ անկախ նրանից, թե ինչպիսի նորարարական լուծումներ կկիրառվեն այս գործընթացում:
- Իսկ այդ՝ այսպես ասած էլիտար զորամասում կադրային փոփոխություններ արվե՞լ են, Դուք տեղյա՞կ եք, կան ազատումներ, պատժվողներ:
– Եթե խոսքն այն զորամասի մասին է, որի մասին խոսվում է, ապա անցկացվել է ծառայողական քննություն, որի արդյունքում մի շարք պաշտոնատար անձինք ենթարկվել են տարբեր կարգապահական տույժերի, ընդհուպ մինչև պաշտոնից ազատման: Մասնավորապես, զորամասի հրամանատարի Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը, 4-րդ դիվիզիոնի հրամանատարն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իրենց զբաղեցրած պաշտոններին ոչ լրիվ անհամապատասխանության են արժանացել զորամասի հրամանատարը, զորամասի հրամանատարի տեղակալ, շտաբի պետը, զորամասի հրամանատարի տեղակալներից մեկն արժանացել է խիստ նկատողության, դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով, և նա, ինչպես նաև երեք մարտկոցների, մեկ դասակի հրամանատարները տեղափոխվել են այլ, տարբեր պաշտպանական շրջաններ:
Իմ հանձնարարությամբ պահանջվել են ծառայողական քննության նյութերը՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հետ համադրելու նպատակով:
Արցախում գտնվելու ընթացքում նշածս քննարկումների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է Ստեփանակերտի Ռազմական ոստիկանության բաժնի պետի անձեռնահասության հարցը և անմիջապես վերջինս ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ազատվեց պաշտոնից:
- Պարո՛ն Հարությունյան, անդրադառնանք մեկ դեպքի ևս՝ Վահրամ Ավագյանի մահվան դեպքին։ Նախ, քրեական գործ հարուցված էր 110-րդ հոդվածի հատկանիշներով, նույն հոդվածո՞վ է շարունակվում նախաքննությունը, թե փոխվե՞լ է:
- Ձեռք են բերվել բավարար փաստեր, որը հիմք է հանդիսացել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար: Միաժամանակ պետք է նշեմ, որ նախաքննության ընթացքում առաջ են քաշվում տարբեր վարկածներ, այդ թվում՝ սպանության, և յուրաքանչյուր վարկած հաստատվում կամ հերքվում է պատշաճ քրեադատավարական ընթացակարգով ձեռք բերված փաստերով: Եվ այն հանգամանքը, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցված գործը, չի կաշկանդում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ վերաորակել արարքները և տեղի ունեցածը: Այս պահին, սակայն վաղ եմ համարում դրա մասին խոսել և որևէ իրավական գնահատական տալ:
- Ինչո՞ւ է նախաքննող մարմինը՝ Քննչական կոմիտեն, հայտնում ինքնասպանության մասին, այնուհետև պաշտպանության նախարարը հայտնում է, որ ինքնասպանության մասին իրեն տվյալներ հայտնի չեն:
– Ինչպես արդեն նշեցի, առաջ են քաշվել և ստուգվում են տարբեր վարկածներ: Ուստի տրամաբանական է, որ ՀՀ պաշտպանության նախարարը, ի պաշտոնե, իրազեկված չլինի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներից: Այդուհանդերձ, սխալ եմ համարում նախարարի, գործադիր իշխանության ներկայացուցիչների գործողությունները, հայտարարություններ մեկնաբանելը: Մեկ բան ակնհայտ է՝ նաև այն իրավիճակը, որում գտնվում էին պաշտպանության նախարարը և մահացած զինծառայողի հարազատները, կարևոր ազդակ էր առհասարակ բոլոր նմանատիպ գործերով տուժող կողմի հետ մեր հաղորդակցությունը ակտիվացնելու և թույլատրելիի սահմաններում քննության ընթացքի վերաբերյալ նրանց լիակատար իրազեկվածությունն ապահովելու համար:
- Նույն այս գործով ինչո՞ւ է թեման տարվում դեպի այն ուղղությամբ, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է ձերբակալվածը, այժմ արդեն կալանավորվածը։ Ինչ էական է, թե ում որդին է կասկածյալը կամ մեղադրյալը, արդյոք դա հնարք չէ՞ր թեման շեղելու և որքանո՞վ է արդար ու անկողմնակալ քննվելու գործը, երբ արդեն շեշտվում է հենց կոնկրետ անձի անուն ու օղակը փաթաթվում է նրա շուրջ:
- Դատախազությունն առաջնորդվում է օրենքի գերակայության, անմեղության կանխավարկածի սկզբունքով՝ անկախ մեղադրյալի ով լինելուց: Քրեական գործի քննությանը յուրահատուկ մոտեցում ցույց տալը կարող է պայմանավորված լինել միայն այդ գործի ծանրության աստիճանով, բազմադրվագ լինելով և հանրային հնչեղություն ունենալու հանգամանքով: Որպես նաև տվյալ գործով դատավարական ղեկավարում և հսկողություն իրականացնող մարմին՝ մենք ապահովելու ենք այդ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը, դատավարության բոլոր մասնակիցների, նաև մեղադրյալների իրավունքների պաշտպանությունը: Դա չափազանց կարևոր է ոչ միայն հանցագործության լիարժեք բացահայտման և դատավարական գործընթացների՝ իրավական տեսանկյունից անխոցելիության, այլ նաև հենց հանրային վստահությունը մեծացնելու համար:
- Մեկ դեպք ևս. մահացել է 3 զինծառայող, ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ մնացել են ձնահյուսքի տակ։ Եվ վերջ։ Ոչ մի բացատրություն դեպքի մանրամասների մասին, որտեղ էին նրանք, ուր էին գնում, ում հրահանգով, ի՞նչ կա այս գործով:
- Այդ դժբախտ դեպքի առթիվ նույնպես հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում: Քննության առարկա է յուրաքանչյուր հանգամանք, այդ թվում նաև՝ պաշտոնատար անձանց կողմից անգործություն ցուցաբերելու վարկածը: Չպետք է ընկնել ծայրահեղությունների մեջ: Այո, պարզ է, որ առկա է այդ և ոչ միայն այդ գործով հնարավորինս շատ տեղեկություն ստանալու հանրային պահանջ: Բայց մյուս կողմից ավելորդ հրապարակայնության ձգտումը կարող է հանգեցնել հենց դատավարության մասնակիցների իրավունքների խախտման, նախաքննության բնականոն ընթացքի խանգարման: Եվ ի վերջո չպետք է մոռանալ, որ նախաքննական մարմինն է որոշում քրեական գործին առնչվող ինչպիսի և ինչ ծավալով տեղեկություն հրապարակել:
- Պարո՛ն Հարությունյան, ամփոփելով, ըստ Դատախազության հաղորդագրության, զինված ուժերում գրեթե բոլոր ուղղություններով հանցագործությունների նվազման միտումներ են արձանագրվել: Ինչո՞վ եք բացատրում այս իրողությունը, ի՞նչ հանգամանքներ են դրան նպաստում:
- Իսկապես, պետք է արձանագրեմ, որ Զինված ուժերում հանցագործության դեպքերի նվազման միտումները շարունակվում են, ընդ որում՝ ծանրության բոլոր աստիճանների ուղղություններով: Դրան առաջին հերթին նպաստել է հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների նկատելի ակտիվացումը, զինված ուժերի ստորաբաժանումների և իրավապահ մարմինների միջև համագործակցության մակարդակի բարձրացումը: Դատախազության կողմից առավել մեծ հետևողականություն է դրսևորվում ՀՀ զինված ուժերում արատավոր երևույթների և հանցագործություններ ծնող պատճառների վերացման ուղղությամբ: Քրեական գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներն առավել հաճախ են այդ նպատակով միջնորդագրեր ներկայացնում ԶՈւ բարձրաստիճան հրամանատարական կազմին և մասնակցում դրանց հիման վրա անցկացվող ծառայողական քննությունների արդյունքների քննարկմանը:
ՀՀ ԶՈւ-ում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ գործերով մինչդատական վարույթի ընթացքում հսկողություն իրականացնող դատախազները պահանջում են հնարավորինս վեր հանել դեպքերի փաստական հանգամանքների խորքային և իրական պատճառները:
Բացի այդ, որպես հանցագործությունների կանխարգելման արդյունավետ միջոց, կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից հաճախակի զորամասերում, ինչպես սպայական անձնակազմի, այնպես էլ ժամկետային զինծառայողների շրջանում անց են կացվում քննարկումներ, տարվում են իրազեկման աշխատանքներ, տրվում են պարզաբանումներ կոնկրետ իրավիճակներում զինծառայողների իրավունքների ու պարտականությունների, իրենց ծառայության կարգին, կանոնադրական հարաբերություններին վերաբերող իրավական կարգավորումների, դրանց սահմաններից դուրս գալու քրեաիրավական հետևանքների վերաբերյալ:
Շատ կարևոր եմ համարում, որ 2019 թ. էականորեն նվազել են զորամասն ինքնակամ թողնելու դեպքերը, ինչն իր ազդեցությունն է ունեցել հանցավորության թվային պատկերի վրա: Նախկինում այս երևույթի հիմնական պատճառ հանդիսացող որոշ արատավոր հանգամանքներ վերացել են, մասնավորապես՝ խստություն է ցուցաբերվում պարտադիր ժամկետային զինծառայողներին սահմանված կարգով ու ժամկետներում ազատ արձակումների, հասանելիք և որպես խրախուսանք տրվող արձակուրդների տրամադրման կարգի պահպանման հարցում:
- Բանակում մահվան վերջին դեպքերը, ինչպես նաև Զինդատախազության գործունեության ամփոփման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի արած հայտարարությունները բանակում քրեական ենթամշակույթի առկայության մասին, հանրության տեսանկյունից այնքան էլ վստահություն չեն ներշնչում հանցավորության վիճակի բարելավման մասին պաշտոնական պնդումների առնչությամբ: Եթե իսկապես նման միտումներ կան, ինչո՞ւ են անհայտ հանգամանքներում կատարվող մահվան դեպքերը տեղի ունենում նման հաճախակիությամբ:
- Նախ և առաջ, ուզում եմ նշել, որ այն մոտեցումը, թե մահվան դեպքերը «կատարվում են անհայտ հանգամանքներում», զուտ այդ դեպքերի մասին տրվող խիստ նախնական տեղեկատվության մեջ օգտագործվող հասկացություն է և կիրառվում է այն պարզ պատճառով, որ դեռ նոր պետք է պարզվեն նման անցանկալի ելքի հանգեցնող հանգամանքները: Հետևաբար` անընդունելի է, երբ այդ հասկացությունը կիրառվում է առհասարակ մահվան դեպքերով քննությունների ողջ ընթացքի կտրվածքով: Որովհետև յուրաքանչյուր մահվան ելքով դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ, իրականացվում է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն՝ կատարված հանցագործությունները բացահայտելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Առաջ են քաշվում և ստուգվում տարբեր վարկածներ նույնիսկ այն պայմաններում, երբ նախաքննության սկզբնական փուլում հայտնի է ենթադրյալ հանցանք կատարած անձը: Ավելին՝ այդ գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումը տեղերում իրականացվում է առավել փորձառու դատախազների՝ հիմնականում ստորաբաժանումների ղեկավարների կամ տեղակալների մակարդակով: Նախաքննությունը հանձնարարվում է առավել փորձառու քննիչներին, կազմվում են քննչական խմբեր:
Ամենակարևորը՝ պետք է ի վերջո ընդունել, որ մահվան ելքով կատարված հանցագործությունների բացահայտման լիարժեք գնահատումը պետք է տրվի գործն ըստ էության լուծող դատական ակտի պայմաններում, որն առկա է բազմաթիվ քրեական գործերով, այլ ոչ թե առանձին անձանց կողմից շատ դեպքերում գործի նյութերից վերցված հատվածական տվյալների խիստ միակողմանի և հանրային կարծիքի զոնդավորմանը, քրեական հետապնդման մարմինների նկատմամբ կանխակալ անվստահության սերմանմանը միտված մեկնաբանություններով:
Ինչ վերաբերում է հանցավորության վիճակի բարելավման մասին պաշտոնական պնդումների նկատմամբ հանրության վստահության խնդիրներին, ապա դա ունի մի շարք խորքային պատճառներ, որտեղ մենք՝ քրեական հետապնդման մարմիններս, ևս ունենք մեր «մեղքի» բաժինը: Նախ՝ որպես կանոն, հանրությունը հիմնականում կենտրոնանում է մահվան ելքով կամ այլ ծանր կամ առանձնապես ծանր առանձին հանցագործությունների վրա, որոնց քննությունը ենթադրում է լայնածավալ և ժամանակատար աշխատանք: Իսկ մինչ այդ գործերով վերջնական որոշման կայացումը, մանավանդ տեղեկություն հրապարակելու առումով նախաքննական մարմնի հասկանալի կաշկանդվածության պայմաններում, հանրության մեջ ձևավորվում և շրջանառվում են տարբեր վարկածներ, դրանց հիման վրա արվում են եզրահանգումներ, որոնք բացասաբար են ազդում հանրային ընկալման վրա:
Երբեմն լինում են դեպքեր, երբ ծնողը կամ հարազատը որևէ ոչ պաշտոնական աղբյուրից կամ շրջանառվող ասեկոսեներով տեղեկություններ է ձեռք բերում ենթադրաբար հանցանքը կատարած որևէ անձի վերաբերյալ, որի մասնակցությունը վարույթն իրականացնող մարմնի կողմից լիարժեք քննության արդյունքում հերքվում է: Սակայն ծնողը կամ հարազատը սովորաբար ավելի հակված է հավատալու իրենց ունեցած տեղեկություններին, քան վարույթն իրականացնող մարմնի պաշտոնական և հիմնավորված վարկածին, ինչ էլ առաջացնում է դժգոհություն:
Կարծում եմ՝ մեր կողմից թերագնահատվել է այդ դեպքերի բացահայտման ուղղությամբ գործադրվող ջանքերը, հատկապես կորուստները կրած ընտանիքների անդամներին ներկայացնելու, մեր աշխատանքով և դրանց արդյունքներով նրանց վստահությունը նորոգելու անհրաժեշտությունը: Ծնողի, հարազատի դժգոհությունները հասկանալու, լսելի դարձնելու համար ՀՀ գլխավոր դատախազի և անձամբ իմ հանձնարարությամբ նմանատիպ դեպքերով պարբերաբար ընդունելություններ են կազմակերպվում մահացած զինծառայողների ընտանիքի անդամների հետ, լսվում են նրանց մտահոգությունները, առաջ քաշած վարկածները, միջոցներ են ձեռնարկվում դրանք անվերապահորեն քննության առարկա դարձնելու ուղղությամբ: Անշուշտ, մշտական աշխատանք ենք տանում նաև քննությունների որակն առավել բարելավելու ուղղությամբ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Իրավունք 14:16 • 24/04 Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
-
Քաղաքականություն 09:37 • 25/04 Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ) Թեև այս պահին գործընթացը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերի տարածքում կամ մատույցներում է, և´ ՀՀ և´ Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ հաջորդ փուլով պետք է Ադրբեջանին հանձնվի, այսպես կոչված, 4 անկլավները:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
09:09 • 25.04.24 ԱՊԼ-ում արդյունավետության նոր ռեկորդ է գրանցվել
-
23:49 • 24.04.24 Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է
-
23:34 • 24.04.24 Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի