ԱՄՆ-ում մարդիկ կորոնավիրուսի պատճառով խուճապահար դատարկում են խանութները. Daily Mail (լուսանկարներ, տեսանյութեր)
Հարավային Կալիֆոռնիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մարդիկ սկսել են խուճապահար առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել, հայտնում է Daily Mail պարբերականը:
Նշվում է, որ մեծածախ խանութներում հսկայական հերթեր են գոյացել, մարդիկ էլ իրենց հերթին բողոքում են, որ խանութներում ապրանքները գրեթե ամբողջովին սպառվել են: Հաճախորդները հիմնականում զուգարանի թուղթ, ջուր և պարենային ապրանքներ են գնում:
Ժողովրդի շրջանում խուճապն ավելացել է չորեքշաբթի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքից հետո Կալիֆոռնիայում արտակարգ դրության մասին հայտարարությունից հետո:
Costco ամերիկյան մեծածախ վաճառքի ինքնասպասարկման խանութների ցանցը հայտնել է, որ մարդկանց` կորոնավիրուսով վարակվելու մտահոգության հետևանքով իրենց վաճառքի ծավալներն ավելացել են 3 տոկոսով:
Որոշ սննդամթերքի վաճառքի ցանցեր սահմանափակումներ են դրել` հայտնելով, որ որոշ ապրանքներից ամեն հաճախորդի սահմանափակ քանակությամբ կարող է հասնել:
Նշվում է, որ ԱՄՆ տարբեր նահանգներում հաստատվել է վարակման 200 դեպք, որից 11-ը` մահվան ելքով:













