Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը, պահանջում են բարեկարգել ճանապարհները
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մարզպետ Գնել Սանոսյանի օգնական Նարեկ Մանուկյանը:
Նրա փոխանցմամբ՝ գյուղացիները պահանջում են բարեկարգել իրենց ճանապարհները:
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին գյուղացիների հետ հանդիպել է փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը:
Փողոց փակած ծովակցիներից մեկը պարզաբանեց. «Նախարարը եկել է գյուղ, ասել՝ ճանապարհ մի փակեք, հանգիստ եղեք, մայիսի 5-ին Ծովակ համայնքի աճուրդը հայտարարվում է, լրիվ պատրաստ է, հաշվեք ասֆալտը կա, ուրիշ հարց ունե՞ք: Ուրիշ հարցեր սկսեց ժողովուրդը տալ, էդ մայիսի աճուրդը չեղավ, հետո էլ ով ասես եկավ, այս տարի ասացին՝ էս տարվա ծրագրով կա, 100 տոկոս լինում է: Երկու օր առաջ Պապիկյանն ասաց, թե որ համայնքներն են ասֆալտապատվելու նախատեսված 224 կմ-ի մեջ, Ծովակ համայնքը չկա, հիմա էլ ասում են՝ VTB բանկը վարկ չի տալիս, այսքան խաբելով կլինի՞»:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:










