Զատկի ծառայությունները ու պատարագները Վատիկանում կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության

14:03 • 15.03.20

Շաբաթվա Զատկի տոնակատարությունները Վատիկանում այս տարի կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով պապական տան պրեֆեկտուրային:

«Պապական տան պրեֆեկտուրան հայտարարում է, որ ներկայումս առկա առողջապահական արտակարգ իրավիճակի պատճառով Սուրբ շաբաթվա բոլոր պատարագները կանցկացվեն առանց հավատացյալների ֆիզիկական ներկայության»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։