Գյումրիում 14-ամյա տղայի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում

22:07 • 17.03.20

Գյումրիում 14-ամյա տղայի դի է հայտնաբերվել։ Գրանցված դեպքը Tert.am-ի հարցին ի պատասխան հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Գյումրու Տիգրան Մեծ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 2005թ.-ին ծնված տղայի դի՝ կախված վիճակում»,-ասաց Ջանոյանը։

Նա հայտնեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։