Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ
Ռուսաստանը մարտի 23-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսավիացիային»:
Նշվում է, որ բացառություն կկազմեն Մոսկվայից մյուս երկրների մայրաքաղաքներ մեկնող չվերթները, ինչպես նաև ՌԴ քաղաքացիներին դուրս բերելու համար կազմակերպվող չարտերային չվերթները:
Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսով 367 մարդ է վարակվել, 16-ը ապաքինվել են, ավելի քան 52 000-ը գտնվում են հսկողության տակ:
Ողջ աշխարհում վարակակիրների թիվը գերազանցել է 300 000-ը, կորոնավիրուսից մահացել է 13 642 մարդ: Չինաստանից հետո վարակակիրների թվով առաջատար երկրներն են Իտալիան և Իսպանիան: Վիրուսը տարածվել է ավելի քան 160 երկրում:










