Եթե Յուրի Խաչատարովը չգա հանձանաժողվի նիստին, ապա կլինեն հաջորդական քայլեր. Անդրանիկ Քոչարյան

17:11 • 23.03.20

ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը դեռ չի արձագանքել` արդյոք մասանակցելու է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի մարտի 25-ի նիստին, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Լիահույս սպասում ենք, որ Յուրի Գրիգորիչը պետք է ներկայանա հանձնաժողով, որպեսզի հնարավորություն չտա այլ հրավիրյալների օգտվեն այդ փաստից, իսկ այլ հրավիրյալներից մնացել են 1-2 հոգի, առաջին հերթին Սերժ Սարգսյանը: Բոլորը գիտակցել են, որ դա պետք է մեր երկրի համար, խոսքը վերաբերում է թե բոլոր զորքերի հրամանտարներին, թե պաշտպանության նախկին նախարարին»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ եթե Խաչատուրվը չգա նիստին, ապա դրան կհետևի քայլերի հաջորդականություն:

«Քայլերի հաջորդականության մասին կիմանաք ամսի 26-ին»,-ասաց նա: